Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

12:31 • 12.01.25

Վրաստանի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել. 3,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Տյանեթի քաղաքից 34 կմ հեռավորության վրա, ժամը 9:23-ին։ 

Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: