Երկուշաբթի օրը Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության տեքստը. Փաշինյան

13:26 • 20.11.26

Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը և մենք գնանք հանրաքվեի։ Այս մասին Աժ-ում ելույթի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկուշաբթի օրն Արդարադատության նախարարությունը կհրապարակի Սահմանադրության նոր տեքստը։ Կհրապարկվի և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին։ Բայց մինչ այս ես հանդես եմ գալու առաջարկով, ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը և ամբողջ խմբակցությունով չքվերակեն։

Ապահովեն անհրաժեշտ 6 ձայնը և մենք գնանք հանրաքվեի, ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կարտահայտվի նոր սահամանդրությանը, ես հրաժարական եմ տալիս»,- ասել է Փաշինյանը։