Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

12:03 • 12.01.25

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 12-ին՝ ժամը 13.00-17.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է չանհանգստանալ։