Իրադարձային
-ից
-ը
19:27 • 09.01.25Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համարՀունվարի 8-ին անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում։
17:55 • 09.01.25Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք. ՆԳՆՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
17:12 • 09.01.25ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
16:58 • 09.01.25Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվելՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
16:37 • 09.01.25Փաշինյանն Իրանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրանական կողմի հետ փոխգործակցության զարգացումըԶրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը վերաբերող հարցեր և համոզմունք հայտնել, որ կողմերն ունեն համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության և այլ բնագավառներում:
16:32 • 09.01.25Ռուսական ալիքներից մեկն արգելափակելուց հետո մեր ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակությամբ կոնտենտ չի արտադրվել. ԲՏԱ նախարարԱյս իմաստով պետք է ասեմ, որ թեև միջպետական համաձայնագիրն ինստիտուցիոնալ առումով սա չի կարգավորում, սակայն մեր ռուս գործընկերների հետ մենք այս պահին հասել ենք նրան, որ որևէ նմանօրինակ բովանդակությամբ դեպք չի արձանագրվել։ Ես հիմա չեմ կարող ասել, եթե կրկին նման խախտումներ արձանագրվեն, որքան կտրուկ կլինեն մեր քայլերը, բայց մենք այս իմաստով բավարարված ենք, որ մեզ համար որևէ անընդունելի կոնտենտ չի մատուցվում հայ հեռուստադիտողին:
15:26 • 09.01.25Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրшերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղափnխվել է հիվանդանոցՎարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնություն ավտոմեքենայով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
15:17 • 09.01.25ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումըԵս չեմ բացառում, ինչպես գնի անփոփոխ մնալը, այնպես էլ գնի որոշակի բարձրացումը, այնպես էլ գնի որոշակի իջեցումը: Ես համակարծիք եմ, որ Արարատում տրանսպորտային վիճակը, մեղմ ասած բավարար չէ, բայց ես նաև վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ մարզերում վիճակը բարելավի
15:05 • 09.01.25Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվելՀաստատվել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը:
15:02 • 09.01.25Կրեմլը շահագրգռված է ադրբեջանական օդանավի կnրծանման դեպքի օբյեկտիվ հետաքննությամբ«Քննչական մարմիններին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, և ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունն ու տեղի է ունենում համագործակցություն՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ... Ափսոսանքի խոսքեր են հնչել, սպասում ենք համապատասխան հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին... Մեր մասնագետներն ապահովում են լիարժեք համագործակցություն»,- ասել է Պեսկովը։
14:37 • 09.01.25Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվել է, հետվճարից կարող են օգտվել նաև արցախցիներըԸստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։
13:57 • 09.01.25Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 10 ՃՏՊ․ 15 մարդ ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
13:39 • 09.01.25Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ շատ վաղուց և դա ևս մեկ երաշխիք է եղել որպեսզի ես, հանգիստ սրտով, կարողանամ առաջարկել նրա թեկնածությունը. ԳալյանԵս Թադևոսյանի թեկնածությունն առաջարկելը գտել եմ հարմար ելնելով մի շարք հանգամանքներից՝ այդ թվում մարդու կենսագրությունից, պրոոֆեսիոնալ հատկանիշներից, կամային հատկանիշներից, սոցիալական կապերից և այլով
13:22 • 09.01.25Ավստրալիայի լեռներում հայտնաբերվել է 23-ամյա մոլորված զբոսաշրջիկը, որը 13 օր դեգերել է վայրի բնության մեջՀադի Նազարին մոլորվել էր դեկտեմբերի 26-ին՝ Նոր Հարավյին Ուելս նահանգի Կոսցյուշկո ազգային պարկի տարածքում: Ընդահանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 300 մարդ: Ի վերջո երիտասարդը հայտնաբերվել է մոլորվելու վայրից 10 կմ հեռավորության վրա:
13:19 • 09.01.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
