Ավստրալիայի լեռներում հայտնաբերվել է 23-ամյա մոլորված զբոսաշրջիկը, որը 13 օր դեգերել է վայրի բնության մեջ
Ավստրալիայի լեռներում հայտնաբերվել է 23-ամյա զբոսաշրջիկը, որը 13 օր մոլորված դեգերել է վայրի բնության մեջ, հայտնում է CNN-ը:
Հադի Նազարին մոլորվել էր դեկտեմբերի 26-ին՝ Նոր Հարավյին Ուելս նահանգի Կոսցյուշկո ազգային պարկի տարածքում: Ընդահանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 300 մարդ: Ի վերջո երիտասարդը հայտնաբերվել է մոլորվելու վայրից 10 կմ հեռավորության վրա:
Նազարին փրկարարներին ասել է, որ լքված խրճիթում գտել է գրանոլայի 2 սալիկ և դրանով գոյատևել վերջին երկու շաբաթը:
Գրանոլան պարունակում է վարսակ, ընկույզ, մեղր, չորացրած մրգեր, որոնք սովորաբար թխում են մինչև խրթխրթան վիճակի հասնելը:










