Իրադարձային
-ից
-ը
12:52 • 08.01.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
12:40 • 08.01.25Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին, կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրսՎարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Հարվածի հետևանքով խոշոր եղջերավոր անասունը սատկել է:
12:35 • 08.01.25Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումըWADA-ում աշխատանքիս զուգահեռ` ներգրավված եմ լինելու նաև Հայաստանում կայանալիք միջազգային բազմաթիվ մրցաշարերի կազմակերպման աշխատանքներում: Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել, որը կբերի ակումբային սպորտի զարգացմանը:
12:20 • 08.01.25Առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում, մենք մշակում ենք բուհերի խոշորացման միասնական հայեցակարգ. ԿԳՄՍ նախարարԱնդրեասյանը կրկին ընդգծեց, որ նախարարությունը որևէ առանձին բուհերի միավորման ծրագիր, որոշման նախագիծ չի քննարկում և չի քննարկելու:
12:01 • 08.01.25Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի տեղակալը չէ. Ժաննա Անդրեասյան«Մարդկային հարաբերությունները Գիլոյանիհետ շարունակում են մնալ նորմալ»,- նշեց Անդրեասյանը։
12:01 • 08.01.25Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումըՀիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին։
11:47 • 08.01.25Էրիթրեայի ջրերում կալանվել է Ադրբեջանին պատկանող 3 նավԻնչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Աֆրիկայում կալանված նավերը չեն պատկանում Ադրբեջանի Caspian Shipping Company ՓԲԸ-ին։
11:45 • 08.01.25Հայաստանում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք«ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից Հայաստանի տարածքում մշտապես իրականացվել և 2025-ին ևս շարունակվելու են ականազերծման, չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման, անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև համակարգվելու և վերահսկվելու է ՀՀ-ում իրականացվող հումանիտար հակաականային գործունեությունը։
11:40 • 08.01.25Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Էրզրում նահանգում, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 8-ին, հաղորդել է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
11:25 • 08.01.25Արագածոտնում ինքնասպան եղած կինը նամակ է թողելԸստ նախնական տեղեկությունների՝ նշված բնակավայրի բնակիչ 38-ամյա Սաթենիկ Գ.-ն երկտող է թողել, ապա ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղել:
11:08 • 08.01.25UFC-ի ղեկավար Դանա Ուայթը նշանակվել է Meta-ի տնօրենների խորհրդի անդամԻնչպես գրում է The Guardian-ը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը այս քայլն անում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները բարելավելու համար. հայտնի է, որ Դանա Ուայթը Թրամփի մտերիմներից է:
10:33 • 08.01.25Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (տեսանյութ)Վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով:
10:30 • 08.01.25Կալիֆոռնիայում սաստիկ անտառային հրդեհներ են. տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ (լուսանկարներ)Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։ Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և «առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար»:
09:43 • 08.01.25Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքըԷմմա Մովսիսյանը տեղեկացրեց, որ մինչև 2024 թվականը Հայաստանում ամբողջությամբ չի օգտագործվել էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտան: Մասնավորապես, 2023 թվականին նման պայմաններով ներկրվել է շուրջ 5 հազար ավտոմեքենա, մինչդեռ՝ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին սակագնային քվոտան արդեն սպառված էր:
09:36 • 08.01.252025 թ․ մարտից հետո սոցիալական աջակցության ծրագրից կօգտվեն միայն ԼՂ-ից տեղահանված որոշ խմբերՇահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
