UFC-ի ղեկավար Դանա Ուայթը նշանակվել է Meta-ի տնօրենների խորհրդի անդամ

11:08 • 08.01.25

Ամերիկյան Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը, տնօրենների խորհրդի կազմում նշանակել է 3 նոր անդամ, որոնցից մեկը Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ և գործադիր տնօրեն Դանա Ուայթն է:

Ինչպես գրում է The Guardian-ը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն այս քայլն անում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները բարելավելու համար. հայտնի է, որ Դանա Ուայթը Թրամփի մտերիմներից է:

Թրամփը խառը մարտարվեստների սիրահար է ու հաճախակի ներկա է լինում խոշոր մենամարտերին: Դանան իր հերթին մշտապես աջակցել է հանրապետականի քաղաքական պայքարին: