Իրադարձային
-ից
-ը
14:52 • 06.01.25Ուկրաինան պատերազմի վրա գումար չի աշխատել. ԶելենսկիՆա ընդգծել է, որ Ուկրաինային միջազգային օգնության մեծ մասը տրամադրվում է ոչ թե գումարի, այլ զենքի տեսքով։ Նա վստահեցրել է, որ Ուկրաինայի իշխանությունները կոշտ են արձագանքում օգնությունը չարաշահելու ցանկացած փորձին։
14:45 • 06.01.25Երևան-Վանաձոր ավտոճանապարհին մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կան տուժածներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
14:38 • 06.01.25Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆՏրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։
14:22 • 06.01.25Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ ԲեգլարյանԹո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք, մեր պատանդները վերադառնան տուն և հայոց աղոթքը կրկին հնչի մեր հինավուրց սրբատեղիներում:
14:20 • 06.01.25Ակտաուում ադրբեջանական օդանավի կործանվելու հետևանքով մեր քաղաքացիների զոհվելու մեղքը ՌԴ ներկայացուցիչներինն է. ԱլիևՎստահաբար կարող եմ ասել, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուում կործանվելու հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներինն է։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ավիաաղետի զոհերի ընտանիքների հետ հանդիպմանը:
13:49 • 06.01.25Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. HurriyetՍիրիայի նոր իշխանությունները երկրի հյուսիսում տեղակայված քրդական ուժերից պահանջել են անվերապահորեն վայր դնել զենքերը, հայտնում է թուրքական Hurriyet թերթը։ Դամասկոսում տեղի է ունեցել PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) սիրիական մասնաճյուղի ներկայացուցիչների հանդիպումը Սիրիայի նոր կառավարության հետ։
13:45 • 06.01.25Ծառայnղական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ծառայnղներին․ նախագիծՊայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցումը փոխարինվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցմամբ։
13:14 • 06.01.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազիՄարզերում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:11 • 06.01.25Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներՀաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։
13:07 • 06.01.25Հունվարի 5-ին Բաբաջանյան փողոցում 3 ավտովթար է տեղի ունեցել, ըստ վարորդների, պատճառը փողոցով հոսող կեղտաջրերն ենՎթարների հիմնական պատճառը եղել է փողոցով հոսող կեղտաջրերի ստեղծած սառած ճանապարհը, ինչի հետևանքով վարորդները կորցրել են ավտոմեքենաների կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
13:00 • 06.01.25Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն. Գարեգին ԲՔրիստոսին ընդառաջ գնալը, Նրա պատվիրաններով ապրելը վեհացնում և զորացնում է անձերին ու ժողովուրդներին, արժանի դարձնում աստվածային պարգևների և օրհնությունների։ Խանձարուրով պարուրված Աստվածորդուն ընդունելով մարդը զգեստավորվում է փրկության շնորհով, որը հավատացյալի կյանքում բխեցնում է երկնառաք բարիքների աղբյուրը։ Աստվածամերժ ընթացքները, սակայն, մարդկությանը կանգնեցնում են չարիքների և կործանարար սպառնալիքների առջև։
12:56 • 06.01.25Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՀայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
12:47 • 06.01.25Նեթանյահուի գրասենյակը հերքել է տեղեկությունը, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 34 իսրայելցի պատանդիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն Իսրայելի հետ համաձայնեցրել է 34 պատանդների ցանկը, որոնք պետք է ազատ արձակվեն հրադադարի համաձայնագրի իրագործման առաջին փուլում, հայտնում է Times of Israel-ը:
12:46 • 06.01.25Հատկապես շնորհավորում եմ ԼՂ-ի ժողովրդի Սուրբ Ծնունդը, ովքեր այս տարի ևս այն նշում են տնից հեռու. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՇնորհավոր Սուրբ Ծնունդ, հատկապես շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղից եկած փախստականներին, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու
12:39 • 06.01.25Երևանում հայտնաբերվել է հետախnւզման մեջ գտնվող ավտոմեքենա, վարորդը փորձել է փախnւստի դիմելՓորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենան գտնվում է հետախուզման մեջ։
