Իրադարձային
-ից
-ը
11:22 • 07.01.25Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ. ՓաշինյանԾովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, գրել է Փաշինյանը:
10:20 • 07.01.25Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է Գեորգի Հաղթականի եկեղեցում«Այս պայծառ, երկար սպասված տոնը թանկ է միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում: Նա հավատացյալներին տալիս է ուրախություն և հույս, ներշնչում է բարի մտքեր, գործեր և արարքներ: Սուրբ Ծննդյան օրերին մենք հստակորեն, ամբողջ սրտով զգում ենք, թե որքան կարևոր են մեզ համար մեր ընտանեկան ավանդույթները՝ փոխանցված սերնդեսերունդ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
09:59 • 07.01.25Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետըՎրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ հունվարի 5-ին տեղի երկու բնակիչներ հարձակվել են Զուգդիդիից Մեստիա մեկնող երկու օտարերկրացու վրա և գողացել նրանց բջջային հեռախոսները։ Տղամարդուն կրակել են, իսկ դին նետել գետը։ Ավելի ուշ դին հայտնաբերվել է Նակրա գետում:
09:06 • 07.01.25Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունՄասնավորապես՝ Հրազդան, Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներում, Ռյա Թազա, Արևաշող, Ձորաղբյուր և Լուսաշող գյուղերում։
08:58 • 07.01.25Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցելԸստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Յարդիմլի կայարանից 17 կմ հյուսիս։
08:44 • 07.01.25Չինաստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տասնյակ մարդկանց կյանքեր է խլելՉինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են 32-36 զոհի մասին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
08:23 • 07.01.25Գյումրիում մեքենա է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:12-ին: Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը, իսկ սրահը՝ մասամբ:
08:09 • 07.01.25ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
23:01 • 06.01.25Ե՞րբ կամուսնանան Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին․ hայտնի են նոր մանրամասներՀայտնի փոփ երգիչը և աստղային ֆուտբոլիստը սկսել են հանդիպել 2023 թվականի աշնանից։
22:50 • 06.01.25Լոռու մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա ծառերին ու հայտնվել ձորակումՎիրավորներից Լուսինե Բ.-ն Լոռու մարզում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է:
22:37 • 06.01.25Սուրբ Ծննդյան տոնական պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբությունՆերկաներին համախմբել էր հայ ազգային երգն ու պարը։
21:43 • 06.01.25Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու բեռնատար «ГАЗель»-ը․ վերջինը կողաշրջվել էՎթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
21:10 • 06.01.25Դամասկոսի օդանավակայանը միջազգային չվերթների սպասարկումը կսկսի հունվարի 7-իցԱյս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
20:40 • 06.01.25Լոռու մարզում կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորումՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
20:14 • 06.01.25Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Օպելը» 30 մետր գլորվել է ձորը. վարորդին դուրս են բերել փրկարարներըՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
