Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

08:58 • 07.01.25

Ադրբեջանա-իրանական սահմանին (իրանական տարածքում) 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։

Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Յարդիմլի կայարանից 17 կմ հյուսիս։