Ինչու՞ եք պատերազմnվ սպառնում, Եթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելnւ առիթ է ման գալիս, գտնելու է՝ սահմանադրությունը փոխեք, թե՝ ոչ․ Քրիստինե Վարդանյան

13:30 • 20.11.26

Ինչու՞ եք պատերազմով սպառնում, Եթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու առիթ է ման գալիս, գտնելու է՝ սահմանադրությունը փոխեք, թե՝ ոչ։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր ․ Քրիստինե Վարդանյանը։

«Սրբուհի Գալյան, Ադրբեջանը մեր համար սպառնալիք է, թե սպառնալիք չի։ Եթե սպառնալիք է, բնական է, որ, եթե ասում է սահմանադրությունդ փոխի, դա քո լավի համար չի ասում, հիմա եթե սպառնալիք չի, պատասխանեք հաջորդ հարցին: Ինչու՞ եք պատերազմով սպառնում, Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղությու՞ն է ուզում, թե պատերազմ։ Այս հարցն ունի երկու պատասխան: Կամ պատերազմ է, կամ խաղաղություն։

Եթե Ադրբեջանը մտադիր չի Հայաստանի հետ պատերազմել, Հայաստանի դեմ, ուրեմն սա բլեֆ է։ Ուրեմն դուք բլեֆ եք անում նոր զիջումներ կորզելու համար, եթե Ադրբեջանը մտադիր չի մեր դեմ պատերազմել։ Այդ հարցի պատասխանը դուք պիտի տաք։ Եթե Ադրբեջանը ուզում է պատերազմել ու առիթ է ման գալիս, այդ առիթը գտնելու է՝ սահմանադրություն փոխեք, չփոխեք, ձեր նստած ձևը դուրը չի գալու մի օր, դա առիթ է լինելու։ Եթե Ադրբեջանը մեր հետ պատերազմելու առիթ է ման գալիս, ինքը գտնելու է, հիմա պատասխանեք, առիթ է ման գալիս, թե խաղաղություն է ուզում»,- հայտարարել է Քրիստինե Վարդանյանը։