Պանամայում տեղի է ունեցել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ մի քանի երկրում ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել

22:44 • 09.10.26

Պանամայում տեղի է ունեցել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է երկրի Երկրաբանության ինստիտուտը։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ այս պահին հայտնի չեն։

Երկրաշարժից հետո Լատինական Ամերիկայի մի քանի երկրում ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել, հայտնում է ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը։