Լոռու մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա ծառերին ու հայտնվել ձորակում

22:50 • 06.01.25

Հունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառերին և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով Գառնիկ Ա.-ն, նրա ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 53-ամյա Լուսինե Բ.-ն և 26-ամյա Ռաֆայել Մ.-ն, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

Սպիտակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Լուսինե Բ.-ն Լոռու մարզում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է: 
Ճանապարհը եղել է անցանելի: