Իրադարձային
-ից
-ը
18:24 • 30.12.24ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու առցանց հերթագրման համակարգՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, կիրականացնի մոնիթորինգ՝ ի հայտ եկող խնդիրները հասցեագրելու և առկա դրական արդյունքները ամրապնդելու նպատակով։
17:48 • 30.12.24Արտառոց դեպք՝ Երևանում. 58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջՏղամարդը նշված հասցեից ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն:
17:30 • 30.12.24ՌԴ-ում գտնվող անօրինական ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը լքեն երկիրըՌուսաստանում ապօրինի ներգաղթյալների արտաքսման ռեժիմը կգործի 2025 թվականի փետրվարի 5-ից։ Այն կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք օրինական հիմքեր չունեն Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու համար։ Այս կատեգորիայի բոլոր քաղաքացիները ենթակա են լինելու վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկմանը՝ մինչև երկրից նրանց վտարումը կամ իրավական իրավիճակի կարգավորումը։
17:15 • 30.12.24Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար (լուսանկարներ)Ընկերության նպատակն է նորարար և պարզ լուծումների շնորհիվ ձևավորել վճարումների նոր մշակույթ՝ ներդնելով ավելի թարմ ու ստեղծագործ գաղափարներ։
17:11 • 30.12.24Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի նախագահի պաշտոնակատարին՝ Մուան օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ«Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել»,- ասված է հեռագրում
17:00 • 30.12.24ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինԸստ հաղորդագրության՝ կիրառվել է օպերատիվ-տակտիկական ավիացիա, հարձակողական անօդաչու թռչող սարքեր, հրթիռային ուժեր և հրետանի, գրում է ՌԻԱ Նովոստին:
16:46 • 30.12.24Ավստրալուհին իր տան հյուրասենյակում ապաստան է տվել 20 կենգուրուի՝ նրանց փրկելով անտառային հրդեհից (տեսանյութ)«Ես չէի կարող նրանց մենակ թողնել», - ասել է վայրի բնության, մասնավորապես` կենգուրուների խնամքի հետ կապված հարցերով զբաղվող կինը: Նա ընդգծել է, որ կենգուրոները, որոնց չէր հաջողվել տարհանել ապահով վայր, դեռ փոքր են ու չէին կարող միայնակ դիմագրավել վտանգին:
16:46 • 30.12.24Արգել բնակավայրի բնակիչներն ահազանգում են, որ գլխավոր փողոցներից մեկում օրեր շարունակ կեղտաջուր է հոսում. Նոր Հաճնի քաղաքապետն ու «Վեոլիա ջուր»-ը չեն լուծում խնդիրըՖոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչներից մի քանիսը ասում էին, որ նման խնդիր ամառն էլ է եղել ու այդ ժամանակ խոստացել էին, որ հիմնովին կոյուղատարերն ու դիտահորերը կփոխվեն, սակայն այդտեղ էլ «քամի» դուրս եկան։
16:30 • 30.12.24ՀՀ նախագահը ցավակցել է Ջիմի Քարթերի մաhվան կապակցությամբ«Խաղաղության Նոբելյան մրցանակակիր նախագահ Քարթերը կմնա անխոնջ մարդասիրական և դիվանագիտական ջանքերի խորհրդանիշ, քաղաքական գործիչ, որն էապես նպաստել է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև եղել է ժողովրդավարության և մարդու իրավունքների, տնտեսական և սոցիալական զարգացման հավատարիմ ջատագովը», - X-ում գրել է Խաչատուրյանը:
16:26 • 30.12.24Դեղորայքի մեծածախ ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է ավելի քան 196 մլն դրամ վարչական տույժի որոշումՆմանատիպ դեպքերը կանխելու, անորակ և հասարակության համար վտանգավոր դեղերի շրջանառությունը ՀՀ տարածքում բացառելու նպատակով Ծառայության ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել լիազոր մարմիններին՝ ոլորտի գործունեությունը համակարգող գերատեսչությունների միջև տեղեկատվության պատշաճ փոխանակման նպատակով հավելյալ գործիքակազմեր մշակելու և ներդնելու վերաբերյալ:
16:23 • 30.12.24Աշխարհի բնակչությունը 2024 թվականին աճել է գրեթե 82 միլիոնովՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2037 թվականին Երկիր մոլորակի բնակչությունն առաջին անգամ կարող է գերազանցել 9 միլիարդի նշագիծը:
15:34 • 30.12.24ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԺամը 15:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
15:26 • 30.12.24Հրդեհ՝ Խարբերդի ամառանոցներում. տունն ամբողջությամբ այրվել էՀրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։
15:25 • 30.12.24Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200,000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համարՆախարարի հրամանով՝ կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար:
15:22 • 30.12.24Գերմանիան 60 մլն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համարԵվս 19 միլիոն եվրո կտրամադրվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (UNDP), որն, ի թիվս այլ բաների, զբաղվում է հարկադիր վերաբնակների համար աշխատանքի կազմակերպմամբ։
