Իրադարձային
-ից
-ը
17:03 • 31.12.24ԶՈՒ ԳՇ պետն այցելել է սահմանագոտիԷդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության կազմակերպմանը, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:
16:32 • 31.12.24Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ պարբերության ավարտին․ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղելՀաստատակամություն և հաջողություն եմ մաղթում ձեզ նոր տարում մեր պետության կործանարար այս ընթացքը կասեցնելու գործում:
16:06 • 31.12.24Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ ինչպես ուզում են, թող մեկնաբանեն. Արցախի թեմի առաջնորդՍրբազանի խոսքով՝ արցախահայերը պետք է մշտապես համախմբված լինեն, սա շատ կարևոր է, քանի որ Արցախը կամ արցախահայերը երեկ չեն ստեղծվել, որ այսօր վերանան կամ հեռանան իրենց ակունքից։
16:01 • 31.12.24Պուտինն «իմ ամենամոտ ընկերն» է․ Կիմ Չեն Ընը շնորհավորել է ՌԴ նախագահին Ամանորի առթիվՀյուսիսային Կորեայի առաջնորդը մաղթել է իր ռուս գործընկերոջը, որ 2025 թվականը «լինի պատերազմում հաղթանակի տարի», «երբ Ռուսաստանի բանակն ու ժողովուրդը կհաղթեն նեոնացիստներին»։
15:18 • 31.12.24Սուրեն Պապիկյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է սահմանագոտիՍուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին:
14:22 • 31.12.24Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ըՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
13:56 • 31.12.24Դեկտեմբերի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանրապետության տարածքում` դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:35 • 31.12.24Այս դժվարին ժամանակներում, երբ ես գտնվում եմ անազատության մեջ, միևնույնն է, ձեր կողքին եմ, ձեր սերը, աջակցությունը և անվերապահ հավատն ինձ ուժ են տալիս. Արամ ԱզատյանԱյս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Գեղամ Կարապետյանին, Դավիթ Բալասանյանին, ծրագրի մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր անգամ փոքրիկ ներդրում են ունեցել նախագծի իրականացման հարցում։
13:25 • 31.12.24Տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը. Ռոբերտ ՔոչարյանԹող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։
12:43 • 31.12.24ԵՄ-ն պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ«Հունվարի 1-ից մատակարարումների դադարեցումը սպասելի իրավիճակ էր, Եվրամիությունը դրան պատրաստվել էր»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
12:17 • 31.12.24Երևանում գիշերն այրվել է «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաՄինչ հրշեջների ժամանումը՝ բակում կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են մարել ավտոմեքենայի սեփականատեր Կարեն Ն․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
11:47 • 31.12.24Կուբանի լողափերից մոտ 70 հազար տոննա աղտոտված հող է հավաքվել«Ներկայումս 63 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հատվածում մազութով աղտոտված հողի հավաքման և հեռացման աշխատանքներ են իրականացվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
11:31 • 31.12.24Երևանում «BMW X5»-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ այրվել է. նախաձեռնվել է քրեական վարույթԴեպքի փաստով «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
11:29 • 31.12.24Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը. Ավինյանն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել (տեսանյութ)Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։
11:11 • 31.12.24Կոտայքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Honda Fit»-ըԲախման հետևանքով «Honda Fit»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել աղբամանին և շրջել այն, իսկ ինքը կողաշրջվել է։
