Կուբանի լողափերից մոտ 70 հազար տոննա աղտոտված հող է հավաքվել

11:47 • 31.12.24

Կուբանի ափից հավաքվել է գրեթե 70 հազար տոննա աղտոտված հող, մաքրվել է Տեմրյուկի շրջանի յոթ կիլոմետրանոց ափը,  այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Ներկայումս 63 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հատվածում մազութով աղտոտված հողի հավաքման և հեռացման աշխատանքներ են իրականացվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։