Իրադարձային
-ից
-ը
13:04 • 24.12.24Սպասվում են առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՄարզերում դեկտեմբերի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-ի գիշերը առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։
12:48 • 24.12.24Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի«Նոր համակարգը հաշվի է առնում բնակարանի մակերեսում ապրող մարդկանց թիվը։ Եթե փոքր բնակարաններում ավելի մեծ թվով մարդիկ են ապրում, վճարները նվազում են։ Օրինակ՝ 50 քմ բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի նվազ կլինի։ Միջինում բնակարանների համար աճը կազմում է 80 դրամ»,-ասաց Հակոբյանը։
12:28 • 24.12.24Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆՆԳ նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչ հրավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն:
12:27 • 24.12.24Իրանը մինչև հունվարի 22-ը չեղարկել է բոլոր չվերթները դեպի ՍիրիաԻրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթները դեպի Սիրիա, քանի որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն։
12:13 • 24.12.24895 միլիարդ դոլար. Բայդենը հաստատել է 2025-ի պաշտպանական բյուջենԻ թիվս այլ բաների, փաստաթուղթն արգելում է հանածո վառելիքի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակում:
12:05 • 24.12.24Պուտինը դեկտեմբերի 26-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Փաշինյանը. ՈւշակովԱյս տարի Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): Միջոցառմանը կմասնակցեն նաև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները։
11:54 • 24.12.24«Պարկովշիկների» սև շուկա է ձևավորվել, լուրջ միլիոնատերեր են դարձել. ավագանու անդամ (տեսանյութ)Այդպես սև շուկա է ձևավորվել ու կրիմինալ վիճակ, եթե մեկն էլ բան է ասում, սկսվում է հարցերի պարզաբանում
11:50 • 24.12.24ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը Բագրևանդի փողոցում բախվել Է էլեկտրասյանըՎթարի փաստով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
11:41 • 24.12.24«Պապիկյանը տուն ունի այն շենքում, որը խախտումներով է կառուցվում», «ինքնակամ շինությունների քանդման գործիք ենք ունենալու». քննարկում՝ ավագանու նիստում (տեսանյութ)Այսինքն, տուգանում ենք կառուցապատողներին, Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը հետագայում, Երևանի ՏԻՄ-ի ընդունելուց հետո, էականորեն ավելի ուժեղանալու է և ունենալու ենք մի գործիք, որը կոչվում է քանդման պահանջ
11:24 • 24.12.24Եթե «կարմիր գծերը» չթանկացնեինք, Երևանում ավելի խայտառակ իրավիճակ կլիներ. փոխքաղաքապետ (տեսանյութ)Անդրադառնալով այն հարցին, որ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը, փոխքաղաքապետն ասաց, որ անհամաձայնություն ունեն այս որոշման հետ:
11:11 • 24.12.24Համոզված եմ՝ կշարունակենք համատեղ աշխատել Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ուղղությամբ. Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին«Հարգելի Սեբաստիան Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ վերանշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր նոր մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- X-ում գրել է Պապիկյանը:
10:57 • 24.12.24Միջերկրական ծովում ռուսական նավ է խորտակվել. կան անհետ կորածներԱնձնակազմի 14 անդամները փրկվել են, 2-ն անհետ կորել են։ Անձնակազմին օգնության են հասել իսպանական Clara Campoamor և ռուսական «Սպարտա» նավերը։
10:30 • 24.12.24Ռուսաց լեզվի իմացության համար ներգաղթյալ երեխաների թեստավորումը ՌԴ-ում կսկսվի 2025-ի ապրիլի 1-իցՌԴ-ում ներգաղթյալների երեխաներին դպրոցներ ընդունելու համար ռուսաց լեզվի իմացության թեստավորումը կսկսվի 2025 թվականի ապրիլի 1-ից։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։
10:20 • 24.12.2478-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը բարձր ջերության պատճառով երկուշաբթի կեսօրից հետո ընդունվել է Վաշինգտոնի հիվանդանոց, որտեղ նա թեստավորում է անցնում և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին CNN-ին ասել է նրա խոսնակը:
09:55 • 24.12.24Այսօր և վաղը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԲնականոն աշխատանքները կվերսկսվեն դեկտեմբերի 26-ից։
