Իրադարձային
-ից
-ը
15:54 • 23.12.24Հայաստանը Գերմանիայի կողքին է. մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին. Գերմանիայում ՀՀ դեսպանՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել ուրբաթ օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում։
15:45 • 23.12.24Honda-ն և Nissan-ը մտադիր են միաձուլվել մինչև 2026 թ. օգոստոսԱրդյունքում կստեղծվի համաշխարհային շուկայում վաճառքների ծավալով երրորդ ավտոարտադրողը՝ Toyota-ից և Volkswagen-ից հետո։
15:42 • 23.12.24Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեություն. ԲԸՏՄԻջևանում, Վանաձորում, Արենիում ու Կապանում կասեցվել է տարբեր Ա/Ձ-երի ու Ընկերությունների ավտոլվացման 15 կետի գործունեություն, որոնք չեն ունեցել ջրահեռացման համակարգեր։ Խախտումները շտկելու հիմքով 2-ի կասեցումը վերացվել է։
15:08 • 23.12.24«Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղու շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներովԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ շատ կարևոր արձանագրում է, որ մասնավոր կազմակերպությունների կողմից փոքր դասի հին ավտոբուսներն ամբողջապես փոխարինվում են նոր ավտոբուսներով, որոնք իրենց տարողունակությամբ կրկնակի անգամ ավել են, ինչը նշանակում է, որ այդ շարժակազմերի փոխարինումը հանգեցնելու է այդ գծերի սպասարկման էական բարելավման
15:02 • 23.12.24Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում (տեսանյութ)Պանելային քննարկումների ժամանակ Web3 մասնագետներն անդրադարձել են օրենսդրական կարգավորումների, տվյալների պահպանման, անվտագության մեխանիզմների, իրավական ոլորտում գործունեություն ծավալելու առանձնահատկություններին, զարգացող միջավայր ստեղծելու մեխանիզմների մշակման գործընթացներին, ինչպես նաև ապակենտրոնացված միջավայրում թվային ինքնության, խաղային և NFT ոլորտի վերջին միտումների հետ դրանք միավորելու հնարավորություններին։
14:56 • 23.12.24Շինարարության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նորմերի պահպանման խախտումը ենթակա կլինի խիստ վարչական տույժերի. նախագիծՀիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրությունը թերի է մի շարք բնորոշումներում։ Օրինակ՝ «վերականգնում», «ուժեղացում», «ընդլայնում» և նմանատիպ այլ եզրույթների բացակայությունը բազմիցս հանգեցրել է իրավական վեճերի և բացերի։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կասեցնել նմանատիպ խնդիրները։
14:40 • 23.12.24Պուտինն ու Լուկաշենկոն մի քանի օրից կհանդիպենԼուկաշենկոն նշել է, որ գալիք տարին որոշակի պատճառներից ելնելով դժվար է լինելու:
14:31 • 23.12.24Դեմիրճյան փողոցում կայանված «Mercedes»-ն ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված «Land Rover»-ին և «Audi»-ին«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
14:17 • 23.12.24«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (տեսանյութ)«Ես երջանիկ եմ, որ 92 տարեկան հասակում դարձյալ արժանացել եմ պարգևատրման: «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնը եղել է, կա ու կմնա: Ունենք բավականին գյուղատնտեսկն այգիներ, որոնք նախաձեռնել է իմ որդին մեր հիմնադրամի միջոցներով:
14:15 • 23.12.24Կրեմլը մեկնաբանել է Ասադի ենթադրյալ ամուսնալուծության, ունեցվածքի սառեցման մասին տեղեկությունները«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին առ այն, թե արդյոք Ասադի կինը որոշել է ամուսնալուծվել, ցանկանում է Ռուսաստանից հեռանալ, և որ նախկին նախագահի տեղաշարժը ՌԴ-ում սահմանափակված է, իսկ նրա ունեցվածքը սառեցվել է։
14:02 • 23.12.24Լուկաշենկոն պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածուԼուկաշենկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է. նա ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա:
13:36 • 23.12.24Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։
13:32 • 23.12.24Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. ՆԳՆՆախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, գույքի դիտավորյալ վնասման և ճանապարհատրանսպորտային պատահարների 1-ական դեպք։
13:19 • 23.12.24Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագներըՆախագծով առաջարկվում է թարմացնել նոտարական ծառայությունների համար սահմանվող սակագները՝ համապատասխանեցնելով դրանք սոցիալ-տնտեսական իրավիճակին, ծառայությունների համար սակագները կաճեն մոտ 50 տոկոսով, նոր ծառայությունների համար նոր սակագների կսահմանվեն՝ դրանց տնտեսական հիմքերի ապահովմամբ։
13:11 • 23.12.24Հրդեհ՝ Լիճք գյուղումՀրդեհը մեկուսացվել է ժամը 10։21-ին, մարվել՝ 11։15-ին: Այրվել են երկու վագոն-տնակի տանիքների (մոտ 54 քմ) փայտե կառուցատարրերը, առաստաղը (մոտ 35 քմ), պատերի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ), գույքը և սարքվորումները՝ մասամբ:
