Իրադարձային
-ից
-ը
16:34 • 20.12.24Կիևում հրթիռակոծության հետևանքով վնասվել է 6 երկրի դեսպանատուն«Այսօր Կիևում հրթիռակոծության հետևանքով վնասվել են մի շարք դեսպանատներ, որոնք գտնվում են մեկ շենքում: Զգալի վնաս են կրել Ալբանիայի, Արգենտինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի դեսպանատները, կոտրվել են պատուհանները, դռները և վնասվել են առաստաղները»,- ասել է Տիխին։
16:02 • 20.12.24Կին զինծառայողների համար առաջարկվում է սահմանել 125 հազար դրամ հավելավճարՆախագծի իրականացման համար տարեկան կպահանջվի շուրջ 3.37 միլիարդ դրամ, ինչը նախատեսվում է կառավարական ֆոնդերից։
15:50 • 20.12.24Նորվեգիայում 170 ուղևորով ինքնաթիռը վայրէջք է կատարել ծովից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա (լուսանկարներ)Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, օդանավը, որում 170 ուղևոր է եղել, վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց։ Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
15:46 • 20.12.24Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվելԲաքվում Վատիկանի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։
15:07 • 20.12.24Բայդենի վերջին արտասահմանյան այցը կլինի ՎատիկանԴեկտեմբերի 19-ին Բայդենը նաև հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ՝ երախտագիտություն հայտնելով նրան մարդու իրավունքների, կրոնական ազատությունների պաշտպանության ոլորտում նրա կատարած աշխատանքի համար։
14:34 • 20.12.24Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնումԱյդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից:
14:25 • 20.12.24Հայաստանում նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. արդյունքում կավելանան նոր աշխատատեղերՕրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և նվազագույն աշխատավարձը կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին։
14:10 • 20.12.24Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «BMW»-ն և «Mercedes-Benz»-ը, որի հետևանքով «BMW»-ում հրդեհ է բռնկվելՊարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1960 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ի., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, տուժածներ չկան։
13:23 • 20.12.24Վաղարշապատում բարեկարգումը կազմակերպվել է ապօրինի ջրօգտագործմամբ. ԲԸՏՄ-ն 13 ապօրինի խորքային հոր է կասեցրելՀամայնքի հրապարակների, այգիների, փողոցների, դպրոցների, կանաչ տարածքների ոռոգման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ընթացքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, շահագործվել է 13 ապօրինի խորքային հոր։
13:15 • 20.12.24Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնիցՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
12:57 • 20.12.24Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
12:53 • 20.12.24Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են ռազմակшն համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունըԴեկտեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությանը` գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։
12:47 • 20.12.24Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխությունՀետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։
12:32 • 20.12.24ՏԿԵ նախարարը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ ԱռուշանյանինԴավիթ Առուշանյանն էլ իր հերթին է հայտնել այս բարդ ու պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել , որ մարզի և բնակիչների բոլոր խնդիրները լսելի կլինեն և դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ։
12:09 • 20.12.24Կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի կինըԱյսօր գիշերը կյանքից հեռացել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը:
