Իրադարձային
-ից
-ը
19:03 • 19.12.24Ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է պետական վերահսկողական ծառայությանըՆախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում:
18:37 • 19.12.24Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար դիմել է 6,260 ուսուցիչԲողոքարկումից առաջ արձանագրված էր հետևյալ պատկերը՝ 0-59 % արդյունք էր ցուցաբերել 1350 ուսուցիչ/անձ, 60-69 % ՝ 1127-ը, 70-79 %՝ 1074-ը, 80-89 %՝ 918-ը, 90-100 %՝ 529-ը:
17:37 • 19.12.24Նրանց հետ թեյ կխմեի. Պուտինը ջերմորեն հիշել է Քոլին, Շիրակին և ԲեռլուսկոնիինՖրանսիայի նախագահ Շիրակին ՌԴ նախագահը անվանել է քաղաքավարի և ինտելիգենտ մարդ։ Լավ իմաստով ճարպիկ էր Իտալիայի հանգուցյալ վարչապետը։ Նրանք բոլորն էլ անհատականություններ էին՝ սեփական կարծիքներով և կենտրոնացած էին իրենց երկրների պետականության վրա։ Պուտինը հայտարարել է, որ շատ է գնահատում ընկերներին։
17:26 • 19.12.24Կառավարական զորքերն ու իրանամետ ուժերն առանց կռվի նահանջել են, պայթեցրել իրենց դիրքերը և հեռացել. Պուտինը Սիրիայում կատարվածից մանրամասներ է պատմել«Քաղաք է մտել 350 գրոհային: Կառավարական զորքերը, իսկ նրանց հետ նաև իրանամետ ստորաբաժանումները նահանջեցին առանց կռվի, պայթեցրին իրենց դիրքերը և հեռացան, և գրեթե նույնը, հաշվի չառնելով փոքր բացառությունները, երբ եղան ինչ-որ բախումներ, կատարվեց Սիրիայի ամբողջ տարածքում»,- ասել է ՌԴ նախագահը։
17:05 • 19.12.24Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
16:50 • 19.12.24Կառավարությունը 9,8 մլն դրամ տրամադրեց պատերազմի հետևանքով վնասված ավտոմեքենաների փոխհատուցման համար2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի 9,8 մլն դրամ, որը կծառայի տուժած անձանց փոխհատուցման նպատակով։
16:36 • 19.12.24Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրըՎերահաստատելով Ֆորումի հիմնադրման մասին Աթենքի հռչակագրում (2017թ.), ինչպես նաև Տիվանակուի հռչակագրում (2018թ.), Պեկինի հռչակագրում (2019թ.), Լիմայի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հռչակագրում (2020թ.), Պերուի կողմից կազմակերպված հինգերորդ առցանց նախարարական հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում (2021), Բաղդադի հռչակագրում (2022թ.), Թեհրանի հռչակագրում (2023թ.) ամրագրված հանձնառությունները,
16:15 • 19.12.24Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրըՆա նշել է, որ նման հրապարակումը դուրս է ողջախոհության շրջանակներից։ Վերջում նա հեգնանքով ավելացրել է, որ ինքն էլ է սիրում ֆանտաստիկա, բայց գիտական ժանրի լուրջ գործեր է նախընտրում:
15:57 • 19.12.24Մրցույթ՝ Հայէկոնոմբանկի Mastercard քարտապանների համարՄրցույթին կարող են մասնակցել Բանկի բոլոր Mastercard քարտապանները, ովքեր նշված ժամկետում կկատարեն առնվազն 50,000 դրամ գումարային արժեքով անկանխիկ գործարք:
14:46 • 19.12.24Հայաստանում բնապահպանների, ԶԼՄ-ների դեմ մասշտաբային հայցերը՝ միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. մանրամասներ է ներկայացնում բնապահպանըՊետք է նշենք, որ սլապ պրոցեսներն, ընդհանրապես, նրա համար են, որ լռեցնեն մարդկանց: Դրանք իրականացվում են՝ ընտրելով թիրախ, ինչը կբերի նրան, որ ոչ թե կոնկրետ տվյալ թիրախին լռեցնեն, այլ որ մյուսներն էլ չխոսեն, վախենան և լռեն:
14:34 • 19.12.24«Երեմյան» յոգուրտները լավագույնն են․ ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ» (տեսանյութ, լուսանկարներ)Առաջնորդվելով երեք անկյունաքարային գործոններով՝ նորարարություն, որակ և մարդ, «Երեմյան» ընկերությունների խումբը գերժամանակակից ֆերմայի և գործարանի հզորությունների շնորհիվ արտադրում և սպառողին է ներկայացնում շուրջ 100 տեսակի ամենաբարձր որակի բնական կաթնամթերք։
13:45 • 19.12.24Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ
13:02 • 19.12.24Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համարԲեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ մերկասառույցի պատճառով:
12:45 • 19.12.24Բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի. միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է. Փաշինյան (տեսանյութ)Վարչապետը նշեց, որ այսօր նախատեսում է հարցազրույցի ժանրում որոշակի անդրադարձեր ունենալ տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակին:
12:33 • 19.12.24895 միլիարդ դոլար. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2025-ի պաշտպանական բյուջենՆախագծին կողմ է արտահայտվել 85 սենատոր, դեմ՝ 14-ը։ Նախորդ շաբաթ բյուջեն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում՝ 281 կողմ, 140 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այսպիսով, Կոնգրեսն այժմ հաստատել է բյուջեն, և փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրության համար։
