Իրադարձային
-ից
-ը
17:06 • 17.12.24Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույցՎարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
16:57 • 17.12.24Բաքու է ժամանել Թուրքիայի զինվшծ ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունՀանդիպմանը նաև մտքերի հանգամանալից փոխանակում է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
16:48 • 17.12.24Լոռիում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 վիրավորՎթարի հետևանով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
16:30 • 17.12.24«Radisson Resort Ծաղկաձոր»-ի կառուցման պայմանագրի ստորագրմամբ «Radisson Hotel Group»-ը մուտք է գործում Հայաստանի առողջարանային շուկա«Radisson Resort Tsahkadzor»-ը տեղակայված կլինի Հայաստանի Կոտայքի մարզում, հայտնի լեռնադահուկային և առողջարանային քաղաք Ծաղկաձորում, ծովի մակարդակից 1,750 մետր բարձրության վրա, շրջապատված բնության անմոռանալի տեսարաններով:
16:28 • 17.12.24Մաքսային զննության արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է ընդհանուր 25 հազար տուփ ծխախոտ. ՊԵԿՀարկ է նշել, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը վերջին 6 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ներմուծված ավելի քան 180 հազար տուփ ծխախոտ:
15:54 • 17.12.24Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերումԸստ Սիմոնյանի տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված պահեստազորայիններով, որոնք տարիքով ավելի բարձր են և առաջնային կցագրված չեն պատերազմի ժամանակ զորամասի համալրվող հաստիքներին։
15:34 • 17.12.24Արագածոտնում բախվել է 4 մեքենա. կա տուժածՎթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Թալին» բժշկական կենտրոն:
14:49 • 17.12.24Առաջարկվում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով. նախագիծը խորհրդարանում է (տեսանյութ)Նախագծերի փաթեթով նախատեսվում է դադարեցնել աշխարհազորին վերաբերող մի շարք դրույթների գործողությունը, մասնավորապես «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։
13:56 • 17.12.24Ֆրանսիային պատկանող կղզում ավերիչ ցիկլոնը տասնյակ կյանքեր է խլել. Մակրոնը կայցելի տուժած գոտիԿղզու իշխանությունները պատրաստվում են ազգային սուգ հայտարարել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ առաջիկա օրերին կայցելի Մայոտ:
13:29 • 17.12.24Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդը դեսպանի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակն ու համագործակցության հեռանկարներըԴեսպան Խարազյանի հետ կայացած հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի և համագործակցության ընդհանուր եզրերի վերաբերյալ:
13:11 • 17.12.24Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձանաՄարզերում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:01 • 17.12.24ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետին սպանել է Ուկրաինան. ReutersԱղբյուրի խոսքով՝ Կիևը Կիրիլովին համարում էր ռազմական հանցագործ և միանգամայն օրինական թիրախ՝ նրան մեղադրելով ուկրաինական ուժերի դեմ արգելված քիմիական զենք կիրառելու հրաման տալու համար:
12:45 • 17.12.24Մարդու իրավունքները կյանքի մասին են. դրանք ստեղծվել են, որպեսզի մարդը կարողանա իրեն արժանապատիվ զգալ. ՄԻՊԻր խոսքում Պաշտպանը նախ կարևորել է դպրոցականների հետ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ մարդու իրավունքների կրթությունը կատարելագործելու տեսանկյունից, ապա՝ ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր, ներկայացրել ոլորտում տեղական և միջազգային լավագույն փորձը։
12:37 • 17.12.24Հայաստանի մարզերում լողի ուսուցման ծրագիրը կընդլայնվիՄեկ աշակերտի ամսական վճարը կազմում է 12,000 դրամ, սակայն գումարների վերջնական չափը կհաստատվի նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքներով։
12:20 • 17.12.24Հայաստանի որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացումԱրարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
