«Radisson Resort Ծաղկաձոր»-ի կառուցման պայմանագրի ստորագրմամբ «Radisson Hotel Group»-ը մուտք է գործում Հայաստանի առողջարանային շուկա
«Radisson Hotel Group»-ը ազդարարում է «Radisson Resort Ծաղկաձոր» առողջարանային և ռեկրեացիոն կենտրոնի ստեղծման պայմանագիրը ստորագրելու մասին, որով հիմնադրվում է «Radisson» խմբի առաջին հանգստյան կենտրոնը Հայաստանում: Այս նորակառույց լեռնադահուկային հանգստավայրը, որը նախատեսվում է բացել 2028 թվականին, ընդգծում և վերահաստատում է Խմբի հավատարիմ և հետամուտ լինելը Կովկասում և Կենտրոնական Ասիայում աճի իր ռազմավարությանը:
«Radisson Resort Ծաղկաձոր»-ն իր հյուրերին կառաջարկի 200 հյուրանոցային համար, որոնցից յուրաքանչյուրը կունենա առանձին պատշգամբ, ներառյալ 18 ընդարձակ «Suite» կարգի ապարտամենտ: Հյուրերը անմոռանալի տպավորություններ կստանան՝ հնարավորություն ունենալով իրենց ժամանակն անցկացնել նաև շքեղ սպա-կենտրոնի փակ և բացօթյա լողավազաններում, ժամանակակից մարզադահլիճում, ինչպես նաև հանդիպումների և ժողովների համար նախատեսված ընդարձակ տարածքներում, ներառյալ 1100 մ2 կոնֆերանս-դահլիճը և գործնական հանդիպումների համար նախատեսված սենյակները: Խոհարարական առաջարկները կներառեն բաց տեռասով ռեստորանը և սրճարանը, որոնք հիանալի կերպով կարտահայտեն և կլրացնեն «Radisson» ապրանքանիշի ժամանակակից ոճը:
«Radisson Resort Tsahkadzor»-ը տեղակայված կլինի Հայաստանի Կոտայքի մարզում, հայտնի լեռնադահուկային և առողջարանային քաղաք Ծաղկաձորում, ծովի մակարդակից 1,750 մետր բարձրության վրա, շրջապատված բնության անմոռանալի տեսարաններով: Հյուրանոցը գտնվում է լեռնադահուկային ճոպանուղիներից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցն իր հյուրերին և ակտիվ հանգստի սիրահարներին կառաջարկի դահուկների և սնոուբորդների վարձույթ: Երևան մայրաքաղաքից և օդանավակայանից մոտ գտնվելու շնորհիվ այն կդառնա տարածաշրջանի առանցքային զբոսաշրջային կենտրոնը:
«Մենք անչափ ուրախ ենք, որ Հարավային Կովկասում մեր ներկայության ընդլայնման ճանապարհին հասել ենք մեր զարգացման հերթական նշանավոր ուղենիշին։ Հայաստանում մեր առաջին հանգստավայրի՝ «Radisson Resort Ծաղկաձոր»-ի բացումը համահունչ է Կովկասյան տարածաշրջանում «Radisson Hotel Group»-ի զարգացման ռազմավարությանը և համապատասխանում է երկրում աճող զբոսաշրջային պահանջարկին: Այս հյուրանոցը ոչ միայն կմարմնավորի և կարտացոլի «Radisson» ապրանքանիշի լեռնային հանգստավայրի ֆիրմային ոճը, այլ նաև կներառի բազմաֆունկցիոնալ կոնֆերանս-դահլիճ՝ հանդիպումների և միջոցառումների համար նախատեսված ընդարձակ տարածքներ, ինչպես նաև շքեղ սպա կենտրոն», - ասել Է Մարիա Զնովան, «Radisson Hotel Group» -ի բիզնեսի զարգացման գծով Ավագ տնօրենը։
«Radisson Resort Ծաղկաձոր»-ը կդառնա «Radisson Hotel Group»-ի երրորդ օբյեկտը Հայաստանում՝ միանալով Երևանի «Radisson Blu» հյուրանոցին, որը բացվել է 2016 թվականին, և Գյումրիի «Radisson Hotel & Spa»-ին, որը կբացվի մոտ ժամանակներս ՝ հյուրերին առաջարկելով անվճար մուտք դեպի նորացված «Alexandra» սպա կենտրոն և արևելյան բաղնիք:
«Radisson Hotel Group»-ը միջազգային հյուրանոցային ցանց է, որն իր գործունեությունն իրականացնում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և ունի ավելի քան 1445 գործող և կառուցվող հյուրանոցներ ավելի քան 95 երկրներում: Միջազգային հյուրանոցային ցանցը արագորեն զարգանում է, և նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ծառայությունների պորտֆելը: Խմբի ապրանքանիշի շարժող ուժ հանդիսացող հիմնական սկզբունքն այն է, որ «Կարևոր է յուրաքանչյուր պահը», որն ամրապնդված է բարձրակարք ծառայությունների «Այո, ես կարող եմ!» մոտիվացիոն գաղափարով:
«Radisson» բրենդների ընտանիքի պորտֆոլիոն ներառում է «Radisson Collection», «art’otel», «Radisson Blu», «Radisson», «Radisson RED», «Radisson Individuals», «Park Plaza», «Park Inn by Radisson», «Country Inn & Suites by Radisson», և «Prize by Radisson» ապրանքանիշները, որոնք միավորված են մեկ միասնական «Radisson Hotels» մայր բրենդի ներքո:
Radisson Rewards-ը մշտական հաճախորդների հետ աշխատելու «Radisson Hotel Group-ի» ծրագիրն է /հավատարմության ծրագիրը/, որը «Կարևոր է յուրաքանչյուր պահը», հիշյալ սկզբունքին համահունչ ապահովում է անմոռանալի տպավորություններ յուրաքանչյուր ակնթարթում և արդեն ունի ավելի քան 20 միլիոն անդամ: Ոլորտի ամենաօպտիմալացված և ամեաարդիական ծրագրի շնորհիվ վերջինիս անդամները վայելում են բացառիկ առավելություններ և կարող են առաջին իսկ օրվանից օգտվել բոլոր առավելություններից՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հյուրանոցների լայն ցանցի շրջանակներում:
Radisson Meetings ծառայությունը առաջարկում է անհատական և ադապտացված լուծումներ ցանկացած միջոցառման կամ հանդիպման համար, ներառյալ հիբրիդային/համակցված լուծումներ, որոնք իրենց առաջարկի հիմքում դնում են հյուրերին և նրանց կարիքները: «Radisson Meetings»-ը հիմնված է ծառայության երեք հիմնական սկզբունքների վրա՝ անհատական մոտեցում, պրոֆեսիոնալիզմ և հիշարժանություն, միաժամանակ ապահովելով բարձր մակարդակով բիզնեսի վարման հիմնական պահանջներին համապատասխանությունը և հանդիսանալով Ածխաթթու գազերի արտանետումների փոխհատուցման ծրագրի առաջատարը:
«Radisson Hotel Group»-ու մենք մշտապես հոգ ենք տանում մարդկանց, համայնքների և մոլորակի մասին, և նպատակ ունենք մինչև 2050 թվականը հասնել զրոյական արտանետումներին և ածխածնային չեզոքությանը՝ հետևելով գիտականորեն հիմնավորված կարճաժամկետ թիրախներին: Այնպիսի եզակի նախաձեռնությունների շնորհիվ, ինչպիսին է Ածխաթթու գազերի արտանետումների փոխհատուցման ծրագրի շրջանակներում առաջարկվող «Radisson Meetings» ծառայութունը, մեր հյուրանոցներում կացությունը մենք դարձնում ենք հարմարավետ և հեշտ: Ճանապարհորդելու հարմարավետ տարբերակների ընտրությունը հեշտացնելու համար մեր բոլոր հյուրանոցները ստուգվում և հավաստագրվում են՝ էներգախնայողության, արտանետումների կրճատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերահսկման պահանջներին համապատասխանելու առումով:
Հյուրերի և թիմի անդամների առողջությունն ու անվտանգությունը մշտապես կմնան «Radisson Hotel Group»-ի առաջնբային նպատակը: Խմբի պորտֆոլիոյի բոլոր օբյեկտները համապատասխանում են առողջության և անվտանգության պահանջներին, ինչը երաշխավորում և վերահաստատում է, որ մենք միշտ հոգ ենք տանում մեր հյուրերի և թիմի անդամների մասին:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր կորպորատիվ կայքը կամ կապ հաստատել «Radisson Hotels»-ի հետ սոցիալական հարթակներում։










