Իրադարձային
-ից
-ը
14:36 • 16.12.24Այրված մեքենայի սեփականատերը ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ, նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում. ՊՆՆոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են և կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:
14:31 • 16.12.24Պապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերՔննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
14:12 • 16.12.24Հուսով ենք՝ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ«Բոլորը հրավիրված են... հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, այդ թվում՝ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, կգան Սանկտ Պետերբուրգ... Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է նա:
13:57 • 16.12.24Սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքովՕդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կբարձանա 3-6 աստիճանով։
13:54 • 16.12.24Թուրքական Lady Fortune-ը նավը, որի անձնակազմի մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիներ են, шղետի ազդանշան է տվել Կերչի նեղուցումԹուրքական նավը, որի անձնակազմի մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիներ են, Կերչի նեղուցում աղետի ազդանշան է տվել. նավը չի կարողանում բաց ծով դուրս գալ, անձնակազմի ջուրն ու սնունդը վերջանում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ծովագնացների արհմիությունից։
13:17 • 16.12.24Ամանորի առթիվ ԱԺ-ում կրկին պարգևավճարներ կստանանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
13:15 • 16.12.24Ադրբեջանն Արցախում բնակեցրել է 9,306 մարդ««Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հաջողությամբ իրականացվում է «օկուպացիայից ազատագրված» (չակերտները՝ Tert.am) տարածքներ նախկին ներքին տեղահանվածների վերաբնակեցման գործընթացը: Մինչ օրս 2,417 ընտանիք՝ 9,306 մարդ, վերաբնակեցվել է «ազատագրված» (չակերտները՝ Tert.am) տարածքներում», - նշել է նա:
13:01 • 16.12.24Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՎերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
12:40 • 16.12.24Հայտնի է Շառլ Ազնավուրի արձանի բացման օրըԱրձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին, և մայիսի 22-ին, որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը:
12:28 • 16.12.24Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ըՆոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են և կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:
12:25 • 16.12.24Yerevan International Hospitality Forum 2024. Գլոբալ գաղափարներ հյուրանոցային բիզնեսի համար ՀայաստանումԱյս ֆորումը կարևոր հարթակ կդառնա մասնագետների և ներդրողների համար, ովքեր հետաքրքրված են գլոբալ միտումներով և ներդրումային հնարավորություններով Հայաստանի հյուրանոցային բիզնեսի ոլորտում, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների հետ համագործակցության հեռանկարներով:
12:25 • 16.12.24Իսրայելը հզոր հարվածներ է հասցրել Լաթաքիայում և Տարտուսում Սիրիայի բանակի ռազմական պահեստներին«Իսրայելական մարտական ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի արևմտյան Լաթաքիա և Տարտուս նահանգների ափերին... Ուժեղ պայթյուններ են լսվել Տարտուս և Լաթաքիա նահանգներում», - ասել են գործակալության զրուցակիցները։
12:20 • 16.12.24«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգվել է Երևանի N3 ՏՄԱԿ-ը (տեսանյութ)Կենտրոնի վերաբացման արարողությանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման ընթացքում կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանը շնորհակալագիր է հանձնել Վահագն Բադալյանին՝ բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու և կարևորագույն նշանակություն ունեցող հիմնանորոգման խնդրի լուծումը հանձն առնելու համար։
12:08 • 16.12.24«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպմանը Գագիկ Ծառուկյանն Արցախից բերված հող է նվեր ստացել (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը հենց այսօր իր խոստումն իրականություն է դարձնելու՝ արցախցի երիտասարդների հետ իր տան բակում ծառ է տնկելու, որպես միասնականության ու հավատի խորհրդանիշ:
12:04 • 16.12.24Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում առկա են անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիրներ. ՄԻՊՊահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ոչ բավարար տարածքի պատճառով արձանագրվել է տղաների ու աղջիկների համատեղ խնամքի իրականացման դեպք։ Հաստատությունն ապահովված չէ երեխաների առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով:
