Իրադարձային
-ից
-ը
13:36 • 15.12.24Mango-ի սեփականատիրոջ որդին մանրամասներ է պատմել հոր՝ կյանքից հեռանալու դեպքիցԻսակ Անդիկը եղբոր՝ Նաչմանի հետ հիմնել է Mango-ն 1984 թվականին։ 2023 թվականի դրությամբ ընկերության եկամուտը կազմում էր 3,1 միլիարդ եվրո, իսկ Իսակ Անդիկի կարողությունը՝ 4,5 միլիարդ դոլար:
13:31 • 15.12.24Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բժիշկ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբՆախագահ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Հայրապետ Գալստյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին
13:19 • 15.12.24Գվարդիոլան ասել է, որ առողջական խնդիրներ ունի«Ես մաշկի հետ խնդիրներ ունեմ։ Վերջին երկու-երեք տարիներին ընդունում եմ հակահիստամինային դեղեր։ Այո, եղունգներով հետքեր եմ թողել քթի վրա։ Բայց մնացածը մաշկային խնդիրների հետևանք է»։
13:07 • 15.12.24Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց նկատմամբ ԱԹՍ-ներով գրոհների մասին13 ԱԹՍ չեզոքացվել է Սև ծովի ջրային տարածքում, մեկական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Բելգորոդի տարածաշրջաններում:
12:27 • 15.12.24Հյուսիսային Կորեայի զինվորականները ներգրավված են Կուրսկի շրջանում ուկրաինական դիրքերի վրա հшրձակnւմներում․ ԶելենսկիԶելենսկու խոսքով՝ ռուսական բանակը հյուսիսկորեացիներին օգտագործում է Կուրսկի շրջանում խառը ստորաբաժանումներում։
12:23 • 15.12.24Դեկտեմբերի 25-ին կբացվեն Ազգային ժողովի այգու դռները«Հրաշքի սպասումով՝ կտեսնվե՛նք ԱԺ այգում»,- ասված է գրառման մեջ:
12:20 • 15.12.24Լոռու մարզի Սարահարթ գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 20։27-ին, մարվել՝ 22։36-ին։ Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ անասնակեր։
11:56 • 15.12.24Հրդեհի ահազանգ` Արշակունյաց պողոտայումԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը
11:39 • 15.12.24Որտեղո՞վ կանցնի Երրորդ համաշխարհային պшտերազմի ենթադրյալ ճակատը․ Newsweek ամսագիրը քարտեզ է հրապարակելԱկտիվ ռազմական գործողություններ, ըստ Newsweek-ի, կարող են ծավալվել նաև Սև և Ազովի ծովերում։ Հարավային ուղղությամբ Եվրոպան կարող է դժվարությունների հանդիպել Աբխազիայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման պատճառով, կարծում են վերլուծաբանները։
11:32 • 15.12.24Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱվելի վաղ այդ անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվել էր Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
11:18 • 15.12.24Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԿոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Ավետիք Ծատրյանի, հիվանդանոց տեղափոխվածներ Իգոր Մուսայելյանի, Տիգրան Գասպարյանի, 23-ամյա Աշոտ Մանուչարյանի, 20-ամյա Արտուշ Մանուկյանի և ոմն Գոռի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։
11:16 • 15.12.24Թրամփը Ռիչարդ Գրենելին նշանակել է հատուկ առաքելություններով բանագնացԳրենելն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, և որ Ուկրաինայի խնդիրը պետք է լուծի Եվրոպան։
11:01 • 15.12.24Սան Ֆրանցիսկոյում պտտահողմը մեքենաներ է շրջել և ծառեր է արմատախիլ արելՏուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Մարդկանց կոչ են արել մինչև երկուշաբթի խուսափել ափամերձ շրջաններից՝ ջրհեղեղի սպառնալիքի պատճառով:
10:56 • 15.12.24Սիրիայի ապստամբ խմբավորման ղեկավարն Իսրայելին մեղադրել է Սիրիայի վրա անօրինական հարձակման համար«Իսրայելցիներն ակնհայտորեն խախտել են թույլատրելի սահմանները, ինչը տարածաշրջանում անհիմն էսկալացիայի վտանգ է ստեղծում»,- ասել է նա։
10:17 • 15.12.24Երևանում բախվել են «Mercedes G63»-ն ու «Nissan»-ըՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Վթարի հետևանքով «Nissan»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ բախվելով ծառին։
