Իրադարձային
-ից
-ը
13:44 • 14.12.24ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արագածի տարածաշրջանում տեղում է ձյունՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
13:22 • 14.12.24Կյանքից հեռացել է բժիշկ Հայրապետ ԳալստյանըՆշենք, որ Հայրապետ Գալստյանը 1960 թվականին ավարտել է ԵՊԲՀ–ն։ 2002-2014 թվականներին ղեկավարել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:
12:57 • 14.12.24Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարՄիջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար
12:45 • 14.12.24Մասիս-Էջմիածին ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան տուժածներՎթարի հետևանքով Գևորգ Ա․-ն և ուղևորներ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Վենգատեսա Վիրասամինն ու 27-ամյա Ռիզվանը (ում ամբողջական տվյալները ճշտվում են) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
11:59 • 14.12.24Աբովյանում կառուցվող բազմաբնակարան համալիրը մատչելի է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար (տեսանյութ)Բնակարանների պահանջարկը մեծ է, և դրանց թիվն այսօր ավելացել է 800-ով։
11:55 • 14.12.24ԶՈւ-ում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊԱմփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է Պաշտպանության նախարարության և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ ջանքերի համատեղմամբ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ:
10:31 • 14.12.24Չիլիում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելէպիկենտրոնը գտնվել է Կուրիկո քաղաքից 62 կմ դեպի հարավ-արեւելք՝ ավելի քան 100 հազար բնակչությամբ: Օջախը գտնվել է 100 կմ խորության վրա:
10:22 • 14.12.24Բավրա գյուղում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանըՓրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգվել է։
09:08 • 14.12.24ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՍյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
22:27 • 13.12.24Երևանում «Porsche»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցինԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։
22:12 • 13.12.24Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել վերապատրաստման դասընթացների մասնակից եկեղեցականներինՎերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականներին անսակարկ նվիրումով, արիությամբ ու հանձնառու ոգով շարունակել իրենց անձնդիր ծառայությունը՝ ի խնդիր հայրենիքի շենացման և մեր ժողովրդի լուսավոր ապագայի կերտման։
22:01 • 13.12.24Վանաձորի դպրոցներից մեկի մոտակայքում ծառ է ընկելՊարզվել է, որ Թատերական փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում եղևնին (մոտ 20 մետր) ընկել է կայանած Hyundai մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1986 թ.)։
21:48 • 13.12.24Երևանի Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինՏեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9 հարկանի շենքի տանիքից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ իրեն ցած է նետել։
20:50 • 13.12.24Արարատի մարզում բախվել են «Mitsubishi Chariot»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 2 հոգի տեղափոխվել է ԲԿՕպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
20:22 • 13.12.24Ձյուն, բուք, մերկասառույց և մառախուղ է Հայաստանի որոշ ճանապարհներինԱրթիկի, Սիսիանի, Կապանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
