Աբովյանում կառուցվող բազմաբնակարան համալիրը մատչելի է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար (տեսանյութ)

11:59 • 14.12.24

Թաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան, շենացնեն իրենց տունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

«Շրջայց Աբովյանի երիտասարդական բազմաբնակարան համալիրում։ Բնակարանների պահանջարկը մեծ է, և դրանց թիվն այսօր ավելացել է 800-ով։

Շուտով համալիրի բնակիչները նաև դպրոց և մանկապարտեզ կունենան։ Այս թաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան, շենացնեն իրենց տունը»,- գրել է նա:

Կարևոր պայմանը, որ դրվեց ճարտարապետների և շինարարների առջև, համալիրն ամեն ինչով մարդկանց համար հարմարավետ դարձնելն է, թեքահարթակներ նույնպես կան՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ու մանկասայլակների համար։

Մանրամասները՝ տեսանյութում․