Իրադարձային
-ից
-ը
14:48 • 13.12.24Տատը մեղադրում է մորը. մանրամասներ՝ «Վանաձոր» ԲԿ-ում կյանքից հեռացած 13-ամյա աղջկա դեպքիցՀիշեցնենք, որ Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է:
14:29 • 13.12.24Աշտարակ-Վաղարշապատ ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel». 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԸստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «UAZ»-ը, որի անվադողերն էլ ոչ ձմեռային էին, սակայն «UAZ»-ի վարորդն ասում է, որ ինքը մեղավոր չէ:
14:26 • 13.12.24Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշ հատվածներ փակ են բեռնատար ավտոմեքենաների համարԹեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
14:01 • 13.12.24Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարինԴավիթ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն Գյումրի քաղաքում։ Նախարարի խոսքերով՝ թիմային աշխատանքի արդյունքում Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու։
13:47 • 13.12.24Հայ դասականների ստեղծագործությունները՝ չինարեն. ՀՀ ԿԳՄՍՆ-ի և ՉԺՀ-ի ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև համագործակցությունը շարունակվում էՄինչև 2025 թվականի տարեվերջ հայերեն լույս կտեսնեն Ա Չընի «Ծառերի արքան», Ցաու Յուի «Ամպրոպ», Յու Հուայի «Ապրել», Սյա Հոնի «Հուլան գետի պատմությունները», Շը Թիեշնի «Ես և երկրի տաճարը» գրքերը:
13:37 • 13.12.24Աշխատում ենք հանրային սննդի օբյեկտների հետ, որ վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակը, հարցի հանդեպ կառուցողական մոտեցում կա. առողջապահության նախարարԱվանեսյանը նշեց, որ աշխատում են հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակ։ Նրա խոսքով՝ հանրային սննդի օբյեկտները կառուցողական են մոտենում հարցին։
13:34 • 13.12.24Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև նույնքան կբարձրանաՔամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 13-ին ՝ 17-20մ/վ, դեկտեմբերի 14-ին, 16-18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
13:09 • 13.12.24Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՄոսկվաԱյսօր Մոսկվայում Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
12:19 • 13.12.24«Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ է կյանքից հեռացելԻնչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:
12:19 • 13.12.24ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և էներգետիկ ենթակառուցվածքներին. կիրառվել են «Իսկանդեր», «Գերան», «Կինժալ» հրթիռներԵրկրի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Պայթյուններ են լսվել Կիևում, Իվանո-Ֆրանկիվսկում, Խարկովում, Օդեսայում, Վիննիցայում, Չերկասիում և այլ մարզերում։ Տեղի են ունեցել հոսանքազրկումներ, ջրամատակարարման ընդհատումներ։
11:48 • 13.12.24Ադրբեջանում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից հասցվելով 30 տարեկանիԴրա արդյունքում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից հասցվելով 30 տարեկանի: Փոփոխությունից հետո այդ երկրում ժամկետային զինծառայողներ կհամարվեն 18-30 տարեկան քաղաքացիները:
11:43 • 13.12.24Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «KamAZ»-ը. կա 1 զոհ, 3 վիրավորՄինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Վիրավորներից 2-ը ոստիկանության ծառայողներ են:
11:32 • 13.12.24ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածքից ձերբակալվածների իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժինՊաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:
11:28 • 13.12.24Եկան 160 կգ միսը տարան, որ վառեն, ես 4 անչափահաս երեխայիս ի՞նչ պատասխան տամ. մսավաճառԱմենամոտ սպանդանոցը 100 կիլոմետր հեռու է: Անասնաբույժը եկել գոմում ստուգել է, ոչ մի վտանգ չի եղել, հիվանդ չի եղել: 150-160 կգ-ի չափ միս էր։ Եկան, պլոմբեցին, բռնի ուժով դրեցին մեքենան, տարան: Ում հարցնում ենք, ասում է՝ այս հարցը մեր ֆունկցիաների մեջ չի մտնում, բա ու՞մ դիմենք»,- ասաց մսավաճառը:
10:28 • 13.12.24Լարված իրավիճակ՝ «Գումի շուկայի» հարակից տարածքում. մսավաճառներ են բերման ենթարկվելՍԱՏՄ ներկայացուցիչը նշել է՝ ՀՀ տարածքում վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, զգուշացրել են քաղաքացիներին, ցավում են՝ չեն պահպանել կանոնները։
