Իրադարձային
-ից
-ը
10:19 • 13.12.24Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին մեքենաներ են բախվելԱշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel», «UAZ» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1982 թ․), «VAZ», «Dodge» (վարորդ՝ Հ. Օ., ծնված 1963 թ․) և «Opel» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «UAZ» մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
10:17 • 13.12.24ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել. ԲլինկենՊետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ նոր մատակարարումները, բացի զինամթերքից, հակատանկային զենքերից և հակաօդային թռչող սարքերից, նախատեսում է ուկրաինական կողմին կենսաբանական, քիմիական և միջուկային սպառնալիքներից պաշտպանության սարքավորումների փոխանցում։
09:52 • 13.12.24Փաշինյանը մեկնել է ՄոսկվաԱյսօր Մոսկվայում Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
09:35 • 13.12.24Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթներըՔաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել, նրանք ուղարկվել են պահուստային օդանավակայաններ։
09:26 • 13.12.24Տրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկըԵրևանում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը տրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը
09:20 • 13.12.24Իշխանությունը նախատեսում է «Սուրբ Հովհաննես» մատուռի ճանապարհին աստիճաններ կառուցելՍպիտակի վարչակազմը վստահեցնում է, որ բազմիցս քննարկվել է ճանապարհը բարեկարգելու հարցը։ Այժմ ունեն հարցի լուծման մի քանի տարբերակ, որոնցից մեկն էլ աստիճանահարթակի կառուցումն է:
09:10 • 13.12.24Երևան-Մեղրի ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
08:42 • 13.12.24Սիսիանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում ձյուն է տեղումՎարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:31 • 13.12.24Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար․ Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում․ ՓաշինյանՀիշեցնենք, որ երեկ կառավարությունը դադարեցրել է Գյումրիի համայնքի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրել։ Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին։
08:08 • 13.12.24ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյունՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:57 • 12.12.24Երևանում «Opel»-ը բախվել է երկաթե ցանկապատին. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մեկի կյանքըՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
22:32 • 12.12.24ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայությանՀանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
21:40 • 12.12.24Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել փոսի մեջԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
20:54 • 12.12.24«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կներկրի Euro 5 բնապահպանական ստանդարտին համապատասխան միջին դասի 171 ավտոբուսԾրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 6․3 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1433 աշխատատեղ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 1878-ի՝ 407 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։
20:22 • 12.12.24Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել 3 մեքենա․ 8 հոգի տեղափոխվել է ԲԿՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
