Իրադարձային
-ից
-ը
20:14 • 12.12.24«Ամեն գիշեր Հրանտ Թոխատյանին էի տեսնում երազում». ինչո՞ւ էր բլոգեր Անի Արզումանյանը վախենում ԹոխատյանիցԱյս և այլ հարցերի մասին է բլոգեր Անի Արզումանյանը խոսել “Break Point” փոդքասթի ընթացքում։ Հաղորդման սկզբում հաղորդավարի հետ զանգահարել են նաև Անիի ընկերուհուն և «գաղտնազերծել» նրա մասին քիչ հայտնի տեղեկություններ։
20:03 • 12.12.24Մերկասառույցի պատճառով Արտաշավանում բախվել է 4 մեքենաՎթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել՝ ճանապարհն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
19:55 • 12.12.24Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:48 • 12.12.24Երևան-Վանաձոր ավտոճանապարհին «Opel»-ը հայտնվել է դաշտումՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
19:26 • 12.12.24ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4,000-րդ պարեկությունը«Մենք հպարտ ենք տեղում դիտելու և զեկուցելու իրադրությունը՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղությանն աջակցելուն»,- ասված է առաքելության հաղորդագրության մեջ:
19:20 • 12.12.24Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան տուժածներՓրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի և մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
18:54 • 12.12.24Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության օրակարգային հարցերԿարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:
18:47 • 12.12.24Տվյալներ են ստացվել ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾՏվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
18:30 • 12.12.2421-ամյա երիտասարդը Սյունիքում դիտակետ-հարթակից ընկել է և 50 մետր ներքև գլորվելՓրկարարները Դ. Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
17:36 • 12.12.24Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումարԴեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
16:56 • 12.12.24Time ամսագիրը Թրամփին ճանաչել է տարվա մարդԱմերիկյան Time ամսագիրը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել է տարվա մարդ։ Այդ մասին է վկայում ամսագրի շապիկը, որի վրա տեղադրվել է քաղաքական գործչի լուսանկարը՝ համապատասխան վերնագրով։ Հայտնի է, որ հանրապետական գործիչը 2016 թվականին ևս արժանացել էր այս տիտղոսին՝ պոպուլիզմի ոլորտում արած հեղափոխության համար։
16:44 • 12.12.24Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկումՄասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով:
16:17 • 12.12.24Բրազիլիայի նախագահին կրկին վիրահատել ենԵրկու օր առաջ հաղորդվել էր, որ Բրազիլիայի 79-ամյա նախագահը շտապ հոսպիտալացվել է ուղեղի արյունազեղումից հետո։ Հոկտեմբերին պետության ղեկավարն ընկել էր և հարվածել գլուխը, ինչից հետո բժիշկներն արդեն զգուշացրել էին ներքին արյունահոսության սպառնալիքի մասին:
16:13 • 12.12.24Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ էՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
15:20 • 12.12.24Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած 111 հատ սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվելՍտուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ տոպրակներում առկա է 111 սիգ՝ ընդհանուր 40 կգ-ից ավելի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
