Սիրիայի ապստամբ խմբավորման ղեկավարն Իսրայելին մեղադրել է Սիրիայի վրա անօրինական հարձակման համար

10:56 • 15.12.24

Սիրիայում փաստացի իշխանությունը վերցրած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ջուլանին Իսրայելին մեղադրել է Սիրիայի վրա անօրինական հարձակման համար։

«Իսրայելցիներն ակնհայտորեն խախտել են թույլատրելի սահմանները, ինչը տարածաշրջանում անհիմն էսկալացիայի վտանգ է ստեղծում»,- ասել է նա։