Իրադարձային
-ից
-ը
20:25 • 04.12.24Պապիկյանը ԱՄՆ-ում քննարկել է ՀՀ ԶՈՒ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերՀանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ։
19:52 • 04.12.24ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՎթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
19:48 • 04.12.24Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «KamAZ»-ը. կա տուժածՎթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
19:11 • 04.12.24Բագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա. կան տուժածներՎթարի հետևանքով Էդվարդ Շ.-ն և Սերգեյ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
18:39 • 04.12.24ԿԳՄՍՆ-ն որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերnսների անկյունները հեռացնելու վերաբերյալ. Անդրեասյան (տեսանյութ)«Կրթական միջավայրը ոչ միայն բովանակությունն է, որ ուսուցանվում է դասագրքերով, դասերի ժամանակ, այլև այն բովանդակությունն է, որ երեխաները տեսնում են պատերին, որ երեխաները տեսնում են դպրոցում: Հետևաբար ուղերձները, արժեքները պետք է համահունչ լինեն այն քաղաքականությանը, այն չափորոշիչներին, որն իրականացվում է»,- ասաց Ժ.Անդրեասյանը:
18:06 • 04.12.24Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկՊարզվել է, որ վիրավորը վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած թափանցող վիրավորում, ձախակողմյան հեպևմոթորակս ախտորոշմամբ և նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
17:19 • 04.12.24Արմեն Մկրտչյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալԱրմեն Մկրտչյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ:
17:14 • 04.12.24Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներումՎրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։ Իրավապահները մտել են «Հանուն փոփոխության կոալիցիա», «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների և «Դաիթով» կազմակերպության գրասենյակներ։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
16:33 • 04.12.24Չենք խախտի վարչապետի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան«Մոտ ապագայում կկարողանանք նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին»,- հույս է հայտնել նախարարը:
16:28 • 04.12.24Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. ՇոլցԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի Կիև այցելելուց հետո կրկին վստահեցրել է, որ թույլ չի տա հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը և Ուկրաինային «Տավրուս» թևավոր հրթիռներ չի մատակարարի։
16:14 • 04.12.24Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունըԴեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
14:52 • 04.12.24Հեռախոսս առգրավել են, նյութերը հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզում հավատալ, որ իր պահանջով է եղել. ԱղազարյանԱղազարյանն առաջարկեց երկու լրագող և ֆրակցիայից երկու հոգի գնան նստեն ու կարդան, թե որտեղից է սկսել ու որտեղ վերջացել այդ ամենը:
14:08 • 04.12.24Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
14:05 • 04.12.24Լիտվայի դեսպանը, նրա խորհրդականը և Լիտվայի ԱԳՆ կցորդն այցելել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության շտաբ-բնակարանԱյս մասին հայտնում է առաքելության էջը X-ում: «Հյուրերին տեղում ներկայացվել է EUMA-ի աշխատանքն ու գործունեությունը», - ասվում է հրապարակման մեջ։
13:50 • 04.12.24Անթալիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ 32,69 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Անթալիայի կենտրոնում, ինչպես նաև Մերսինում։
