Իրադարձային
-ից
-ը
21:06 • 03.12.24Յակուտիայում աստերոիդ է անցել մթնոլորտի վրայով«Անհապաղ ՌԽԽ տարածքային ենթահամակարգի կառավարման մարմինների բոլոր փոխգործակցող կառույցների ուժերն ու միջոցները բերվել են պատրաստության ։ Բարեբախտաբար, աստերոիդն անցել է մթնոլորտի վրայով ։ Բնակչության կենսագործունեության անվտանգությունը չի խաթարվել»,-հայտնում են են մամուլի ծառայությունից։
19:31 • 03.12.24Երևանում ավտոբուսի վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղըՂեկավարությունը խոստացել է քննարկել ազատված վարորդների խնդիրը, եթե մնացածները վաղը աշխատեն:
18:13 • 03.12.24Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՏիգրան Պետրոսյան-Փիրումյանների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի:
18:00 • 03.12.24Ժաննա Անդրեասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերըԿարևորելով գիտության ոլորտում կապերի խորացումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել գործուն և հստակ քայլեր իրականացնել ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության ուղղությամբ:
17:43 • 03.12.24Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունիԿոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Արամ Արամյանի թեկնածության վերաբերյալ, կարևորել են թեկնածուի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը:
17:37 • 03.12.24Պեկինը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ Կոնգրեսի զեկույցըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը և այլևս այլ երկրներին չարատավորել։ Լին Ցզյանը հիշեցրել է, որ Ուհան այցելելուց հետո ԱՀԿ-ի փորձագետները «չափազանց անհավանական» են որակել կորոնավիրուսի լաբորատոր ծագման տեսությունը:
17:30 • 03.12.24Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:25 • 03.12.24Գործատուների ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովմանը. ՄԻՊ-ը՝ ավտոբուսի վարորդներին աշխատանքից ազատման մասինՄշտադիտարկման աշխատանքների արդյունքում վերհանված խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիների նախանշման նպատակով Պաշտպանը կդիմի իրավասու մարմիններին։
17:11 • 03.12.24Վարորդներն ասում են՝ մի ձեռքով բրդուճն ենք կծում, մյուս ձեռքով ղեկը բռնում. մարդկանց խնդիրները լուծված չեն. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թադևոսյանի խոսքով գործատուն փորձ չարեց վարորդների հետ երկխոսելու:
17:05 • 03.12.24Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում էՀանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր։
16:37 • 03.12.24Վեհափառն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ քննարկել է ՀՀ անվտանգային խնդիրներըՀանդիպման սկզբում տիկին Բիշարյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց համալսարանի և Եվրակ հետազոտական կենտրոնի միջև ձևավորված սերտ գործակցության վերաբերյալ։
16:21 • 03.12.24ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺՓոխնախարարի խոսքով՝ հաշվի են առել ոչ միայն միջազգային փորձը, այլ նաև այս տարիների ընթացքում տեղի ունեցած գնաճը և այս ծառայության մատուցման վրա ծախսվող գումարների փոփոխությունը:
16:10 • 03.12.24Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակՎարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
15:58 • 03.12.24Ֆրանսիայի նախկին վարչապետը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել Մուրադ ՓափազյանինԴեկտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Աթթալը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանին: Շքանշանը շնորհվել է Փափազյանի ավելի քան քառասուն տավա գործունեության, ինչպես նաև մասնագիտական հաջողությունների համար, գրում է armenews.com-ը:
15:45 • 03.12.24Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է կոռուպցիայի դրսևորումներինԱննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է այնպիսի հարցերի, թե, օրինակ, ինչո՞վ է վտանգավոր կոռուպցիան, ինչպե՞ս է այն դրսևորվում, ի՞նչ է հովանավորչությունը, ինչպե՞ս պայքարել հովանավորչության դեմ, ի՞նչ է բարեվարքությունն ու ինչպե՞ս ազդարարել կոռուպցիոն հանցագործությունների մասին:
