Իրադարձային
-ից
-ը
14:52 • 03.12.244 երեխա ունեմ, 22 ժամ աշխատում եմ, աշխատանքից ազատել են, երևի մտածել են՝ ես եմ կազմակերպել գործադուլը. գործադուլին մասնակից վարորդՀիշեցնենք, որ այսօր առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են իրականացնում: Քաղաքապետարանից նախ նշել էին, որ դիմելու են անհրաժեշտ քայլերի և կոմպրոմիսի չեն գնալու, ապա արդեն հայտնի դարձավ, որ 18 վարորդ ազատվել է աշխատանքից:
14:32 • 03.12.24Արտակարգ դեպք՝ Երևանում. բազմիցս տարբեր կամուրջներից նետվելու փորձ կատարած 42-ամյա տղամարդն այսօր կամուրջից ընկել էԴեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթեր են ստացվել:
14:24 • 03.12.24Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազություն, չի բացառվում՝ գործադուլը նախապես համաձայնեցված է եղել. Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)Ըստ էության, լինելու է հրաման, կամ արդեն այս 18-ի դեպքում կա հրաման, և այդ հրամաններն աշխատակիցներին հանձնվելուն պես իրենք նաև օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերն ունեն դա բողոքարկելու, անհամաձայնություն հայտնելու
14:10 • 03.12.24«Շտապօգնության» աշխատակիցներն էլ մի օր բողոքի ակցիա կանեն, եթե վարորդների գործադուլին նորմալ նայենք. փոխքաղաքապետ (տեսանյութ)Հիմա խոսում ենք տրանսպորտի մասին, որ մարդը չի հասնում աշխատանքի, ինչը շատ լուրջ անհարմարություն է, բայց եկեք պատկերացնենք, որ եթե մենք հանգիստ վերաբերվենք այս երևույթին, ասենք դե նորմալ է, այսպես էլ պետք է լինի, կարող է մի օր շտապօգնության աշխատակիցներն էլ դժգոհություններ ունենան և մի օր ասեն՝ դե, չեմ աշխատում:
14:03 • 03.12.24Հալեպից անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է. Սիրիայում ՀՀ դեսպանությունԱԳ նախարարությունն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները։
14:00 • 03.12.24ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը, այլ միայն Կիևին զենք մատակարարելը«Մենք պետք է կենտրոնանանք, ներառյալ այս երկու օրերը, այն բանի վրա, ինչ հիմա անհրաժեշտ է՝ Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը նրանց համար չափազանց կարևոր է», - ասել է գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք դաշինքի երկրների արտգործնախարարները մտադիր են Կիևին անդամակցության հրավել անել, ինչպես ցանկանում են Ուկրաինայի իշխանությունները։
13:51 • 03.12.24Գյումրու փրայմըրիզին մասնակցելու 9 հայտ է ներկայացվելԱյսօր երեկոյան ՔՊ վարչությունը կհրապարակի, թե նրանցից ովքեր կմասնակցեն դեկտեմբերի 8-10-ն անցկացվելիք փրայմըրիզին։
13:37 • 03.12.24Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և ամբողջությամբ փակել ճանապարհըՊարզվել է, որ բեռնատարն ընկել է սահքի մեջ, ինչի պատճառով էլ ճանապարհն ամբողջությամբ փակվել է:
13:25 • 03.12.24Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
12:49 • 03.12.2418 վարորդ ազատվել է աշխատանքից. ԿոստանյանՀիշեցնենք, որ հաղորդել էինք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է:
12:27 • 03.12.24Ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու. Ավինյան«Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,- գրել է քաղաքապետը:
12:11 • 03.12.24Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Tesla»-նԲախման հետևանքով էլ «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում` բախվելով ծառին:
12:07 • 03.12.24Իսրայելը հարվածել է Լիբանանին՝ անտեսելով հրադադարը. կան զոհերԻսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, հայտնում է CNN-ը՝ նկատելով, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
12:04 • 03.12.24Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից. Սիրիայում ՀՀ դեսպանությունԱյս պահին կազմակերպված տարհանումը անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից /միայն անհրաժեշտության դեպքում/, իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել:
11:20 • 03.12.24Ուղևորին ասում ես՝ վճարի՛ր, ասում է՝ գնա Նիկոլից ուզի. ավտոբուսի վարորդՈրտե՞ղ եք այստեղ շանտաժ տեսնում, մի ամիս առաջ մեզ խոստացել են, որ մեզ համար ամեն ինչ լավ է լինելու, աշխատավարձի, զուգարանի հարցը լուծվելու է: Այնպես են հայտարարել, որ ամբողջ ժողովուրդը գիտի ես 550,000 աշխատավարձ եմ ստանում
