Իրադարձային
-ից
-ը
17:04 • 02.12.24Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, ավտոճանապարհներին մառախուղ էՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
16:44 • 02.12.24Համալսարաններից հետո հերթը դպրոցներինն է. Վրաստանի նախագահը դպրոցականներին կոչ է արել միանալ ցույցերինՎրաստանի ՆԳՆ-ն կտրականապես դեմ է բողոքի ակցիաներին անչափահասների ներկայությանը։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում երեխան շիշ է նետում ուժայինների ուղղությամբ։ Սրանից հետո Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է արել ծնողներին հեռացնել իրենց երեխաներին հանրահավաքներից։
16:43 • 02.12.24Խոշոր վթար՝ Արմավիրում. բախվել են «Toyota Camry»-ն ու «Opel»-ըՎթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ 6 հոգի հոսպիտալացվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում:
16:11 • 02.12.24Վրաստանում բողոքի ցույցերը՝ ֆոտոշարքովՎրաստանում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ երկրի իշխանությունների: Նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխաբիձեն հայտարարել է, որ երկիրը ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի դնի մինչև 2028 թվականի վերջ։ Դրանից հետո Վրաստանում սկսվել են բողոքի ցույցեր, որոնք վերաճել են ոստիկանների հետ բախումների: Ցույցերի ընթացքում, ըստ ՆԳՆ-ի, բերման է ենթարկվել 224 մասնակից։
15:37 • 02.12.24Փորձ է արվում nչնչացնել տարածաշրջանի պետությունները և քարտեզները վերագծել ԱՄՆ-ի ու Արևմուտքի շահերին համապատասխան. Ասադն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը ՍիրիայումԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է արաբական երկրի ղեկավարի գրասենյակը։
15:33 • 02.12.24Վանաձորում ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՀարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում նաև՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար Ոստիկանությանը տրվել է գրավոր հանձնարարություն:
15:15 • 02.12.24Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել էՎթարի հետևանքով ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սաբեռ Հասան Վանդին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն
14:04 • 02.12.24Մանկապարտեզում երեխայի ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել. նոր մանրամասներ` այսօր կյանքից հեռացած երեխայի մասինՀիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4-ամյա երեխա, ում կյանքը փրկել չի հաջողվել։
14:02 • 02.12.24Ռուսական և սիրիական ինքնաթիռները հարվածել են Հալեպում ահաբեկիչների դիրքերին«Սիրիական և ռուսական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել ահաբեկիչների կենտրոնացման վայրերին և նրանց շարժման ուղուն Հալեպի նահանգի արևելքում գտնվող Սֆիրի գյուղի տարածքում, ինչի հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
14:01 • 02.12.24Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 5 դեպք2024 թվականին հաստատվել է կարմրուկով վարակման 561 դեպք, որից 336-ը՝ երեխա, 225-ը՝ մեծահասակ:
13:36 • 02.12.24Իտալիայում տարօրինակ արգելքի պատճառով ֆուտբոլիստը քիչ էր մնում կորցներ կյանքը․ ինչու շտապօգնության մեքենան այդպես էլ չմտավ խաղադաշտ17-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպանը հանկարծակի կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին։ Թիմակիցները արագ շրջապատել են նրան՝ արգելափակելով տեսխցիկների տեսադաշտը։ Մի քանի խաղացողներ դեպքից հետո չեն կրողացել զսպել իրենց արցունքները։
13:12 • 02.12.24Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերըՀունվարի 6-ին նշվում է Սուրբ Ծննդյան և Հայտնության օրը, որը նույնպես ոչ աշխատանքային օր է։
13:07 • 02.12.24ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններումՀիշեցնենք, որ ՔՊ-ն Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կանցկացնի նախնական ընտրություններ, որի ժամանակ կընտրեն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
12:48 • 02.12.24Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԴեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:37 • 02.12.24Մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկելՈստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
