Իրադարձային
-ից
-ը
12:32 • 02.09.26Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿՀեղափոխության պահապանների կորպուսը սրա հետ կապված նշում է, որ Իրանի զինված ուժերը չեն թուլացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ:
12:29 • 02.09.26Սևանա լիճը` վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում. Լևոն ԱզիզյանԱյս ցուցանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ վերջին 64 տարիների ամենաբարձր մակարդակն է։
12:25 • 02.09.26Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով` ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արամազդ Ղալամքարյանին վերանշանակել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:
12:11 • 02.09.26Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներՎարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
12:04 • 02.09.26Հայաստանում մոլեգնող տեռnրի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է. Արմեն ԱշոտյանՇարունակում է խնդրահարույց մնալ կալանավորման լայնածավալ կիրառումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերը՝ չնայած ազատությունից զրկված անձանց բժշկական երաշխիքների ամրապնդմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին։
11:44 • 02.09.26Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին«Այս հարվածները հասցվել են անխուսափելի սպառնալիքը վերացնելու նպատակով», - նշվում է զինվորականների հայտարարության մեջ:
11:37 • 02.09.26Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԱնուշիկ Ավետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2025 թվականի ապրիլի 2-ին՝ վարչապետի N 260-Ա որոշմամբ։
11:34 • 02.09.26Արցախի անկախության օրվա առթիվ Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհելԵռաբլուր այցելողների թվում են Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
11:27 • 02.09.26ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor«Մեր մարդկանց հետ ամեն ինչ կարգին է», - նշել է պորտալի զրուցակիցը:
10:52 • 02.09.26Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասինՖրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահական մարմիններին՝ անցկացված հետաքննության համար։ Դեսպանությունը կրկին հայցում է տուժած անձանց ներողամտությունը։
10:34 • 02.09.26ԱՄՆ-ը hարվածել է Իրանում հարսանեկան արարողության անցկացման վայրին․ կան զnhեր և վիրավnրներՆշվում է, որ տուժածների թվում շատ երեխաներ կան, վիրավորները տեղափոխվել են Սիրիկի և Մինաբի հիվանդանոցներ:
09:55 • 02.09.26Մյասնիկյան պողոտայում «Opel»-ը կոտրել է հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnրՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
09:27 • 02.09.26ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhերՀարվածներ է հասցվել նաև Իրաքյան Քրդստանում ԱՄՆ-ի ռազմաբազաներում գտնվող օբյեկտներին:
09:21 • 02.09.26ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերինՀնարավորի վնասների և զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։
08:34 • 02.09.26Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքերԱյցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա գտնվող ամրացված շրջանի և ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակներում՝ փաստելով, որ ինժեներական ու դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:
