Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում

12:25 • 02.09.26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արամազդ Ղալամքարյանին վերանշանակել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ: