Իրադարձային
-ից
-ը
20:53 • 15.11.24Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրըՀամաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։
20:43 • 15.11.24Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Բաքվում գտնվող հայերի հարցըՆախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության գործում։
20:21 • 15.11.24Հայ մասնագետները բարձր տեխնոլոգիական ոլորտում ունեն մեծ ներուժ, պատրաստ եմ իմ փորձը կիսել նրանց հետ․ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա ՄուրթիինՎարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ պարոն Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար:
20:11 • 15.11.24Կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը, ինչը խոցելի է դարձրել բանակը և պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանի մատնանշած ոչ լիարժեք ինստիտուտը` բանակը, ըստ իշխանության, իր գործառույթը չի կատարում և ստիպված ներգրավում են Երկրապահ կամավորականների միությանը, որի ղեկավարն, ի դեպ, օրեր առաջ հայտարարում էր, ադրբեջանցիներին դիմադրելու հնարավորություն չկա:
19:41 • 15.11.24Սպանություն՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն էեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
19:24 • 15.11.24Ինչպես Դայանա Սարգսյանը հայտնի դարձավ համացանցում․ «Break Point» փոդքասթի ընթացքում երգչուհին պատմել է մանրամասներըՀաղորդման սկզբում հաղորդավարը զանգահարել է Դայանայի ընկերուհուն, ով հայտնել է երգչուհու մասին տարբեր տեղեկություններ, որոնք հայտնի չեն հանրությանը։
18:51 • 15.11.24Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ քաղաքացիները չեն կարողանում մեկնել մարզերՊատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել․ հայտնաբերվել են խախտումներ
18:22 • 15.11.24Հրդեհ՝ Արարատում․ այրվել է 10 հա խոտածածկույթրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։35-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
18:15 • 15.11.24Հանրային տրանսպորտից օգտվող որոշ խավերի համար ներկայացվել է արտոնությունների փաթեթ (լուսանկար)Դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը
18:00 • 15.11.24ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ ՄեսրոպյանըՔվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորներից 66-ը. ձայները բաշխվել է՝ 65 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։
16:24 • 15.11.24Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանըԱլեն Սիմոնյանը Հունգարիայի նախագահին է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
15:58 • 15.11.24Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարանի ու նախագահականի դարպասները և պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականըԱբխազիայի մայրաքաղաք Սուխումում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել
15:06 • 15.11.24Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցըՓոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:
14:33 • 15.11.24Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհերԻսրայելի ԶՈՒ-ն հայտարարել էր, որ հայտնաբերել է և պատրաստվում է տվյալ տեղանքում թիրախավորել մի քանի շենք, քանի որ դրանցում, ըստ ԶՈՒ-ի, գտնվում են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման թիրախները:
14:05 • 15.11.24Աշտարակ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են Պաշտպանության նախարարության «Ուազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներՎթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ բախման հետևանքով «Վիլիս»-ը կողաշրջվել է:
