Իրադարձային
-ից
-ը
22:19 • 06.11.24Արթիկում հավանոց են թալանել. տարել են բադեր, հավեր, ճագարներ և ցորենԱրթիկի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողի կամ գողերի ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
21:53 • 06.11.24Նամակներ եմ գրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Բաքվում գտնվող հայերի մասին․ Մանե Թանդիլյան«Հորդորել եմ դեսպաններին՝ իրենց երկրների կողմից գործադրել դիվանագիտական ազդեցությունը՝ այս անարդարացիորեն կալանավորված մարդկանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար»,- գրել է Թանդիլյանը։
21:43 • 06.11.24Թրամփի ֆինանսական կարողությունը 1,4 միլիարդ դոլարով ավելացել է ընտրություններում հաղթելուց հետոForbes-ը Թրամփի կարողությունը գնահատում է 6 միլիարդ դոլար։
21:34 • 06.11.24Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, այն տևել է մեկ շաբաթԱյսօր պարզ կդառնա, թե արդյոք պայթյունի ժամանակ պլազմայի մեծ զանգվածներ են նետվել դեպի Երկիր։
21:21 • 06.11.24Լոռու մարզում խոտածածկույթ է այրվելԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
20:29 • 06.11.24Հրդեհ՝ Լոռիում․ այրվել է մոտ 320 հակ անասնակերՊարզվել է, որ Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։
19:56 • 06.11.24Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում 30 մարդ է զոհվելԻսրայելի ռազմաօդային ուժերը հզոր հարված են հասցրել նաև Բեյրութի օդանավակայանի մերձակա տարածքին։
19:28 • 06.11.24Պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան Լիբանանի դեմ. Հեզբոլլահի առաջնորդՄեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը՝ Քասեմը նշել է. «Հեզբոլլահը ծրագրեր չի կազմում՝ հիմնվելով ամերիկյան ընտրությունների վրա։ Նրանք մեզ համար արժեք չունեն»։
19:23 • 06.11.24«Stop COP 29»․ ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները Գերմանիայում բողոքի ցույց են իրականացրելԿլիմայի փոփոխությունը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար, ամբողջ աշխարհին հուզող հարցերից մեկն է։ Այն դարձել է նաև գլոբալ առաջնորդների քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։
18:24 • 06.11.24Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՀունգարիաՆոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
18:22 • 06.11.24Կառավարությունում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքըՎարչապետն առաջարկել է ներկայացված դիտարկումների հիման վրա շարունակել աշխատանքները նախագծերի լավարկման ուղղությամբ:
17:35 • 06.11.24ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմինՆրա դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի տարածքում զինված հակամարտությանը վարձկանների հավաքագրման և մասնակցության համար։ Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
16:42 • 06.11.24Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ«Լիբանանից արձակված մոտ 10 հրթիռ է թռել։ Հրթիռների մեծ մասը կալանվել է, մեկը հայտնաբերվել է կենտրոնական Իսրայելում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
15:13 • 06.11.24Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվելԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
14:56 • 06.11.24ՃՏՊ-ները նվազել են 9,8 տոկոսովԱնցած տարվա 9 ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 3382 դեպք։
