Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա

18:24 • 06.11.24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: 

Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: