Իրադարձային
-ից
-ը
13:22 • 05.11.24Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կշարունակի նվազելՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։
13:14 • 05.11.24Մարդկանց 72 տոկոսից ավելին բացասական է գնահատել ՍԴ-ի կողմից Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող համարելու որոշումը. հարցումՀարցվածների 40.1 տոկոսը պատասխանել է՝ դիվանագիտական ճնշում և հանրության հետ համագործակցություն, արցախցիների վերադարձի ապահովում դեպի Արցախ:
13:03 • 05.11.24Երևանում անցկացվում է կարողությունների զարգացման տարածաշրջանային աշխատարանԱշխատարանին 36 երիտասարդ է մասնակցում, որոնցից 30-ը հայեր են, իսկ 6-ը՝ ֆրանկոֆոն երիտասարդներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից, Բուլղարիայից և Մոլդովայից:
12:38 • 05.11.24Բարսելոնայի օդանավակայանում հեղեղների հետևանքով ավելի քան 100 չվերթ է չեղարկվել (լուսանկարներ, տեսանյութ)Բարսելոնայում գործում է վտանգի բարձրագույն՝ կարմիր նախազգուշացում, մարդկանց կոչ է արվում չճանապարհորդել, եթե խիստ անհրաժեշտություն չկա, գրում է Daily Mail-ը:
12:36 • 05.11.24Արմավիր քաղաքում փրկարարները կանխել են 77-ամյա տղամարդու ինքնասպանության փորձըԴեպքի փաստով համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
12:03 • 05.11.24Boeing-ի գործադուլն ավարտվել է, աշխատավարձերը կբարձրացվենՓորձագետների գնահատականներով՝ բողոքի այս ակցիան Boeing-ին արժեցել է օրական մոտ 100 մլն դոլար՝ կորցրած շահույթի տեսքով:
11:46 • 05.11.24Կողբում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
11:31 • 05.11.24Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարԵրեկ Սրբուհի Գալյանն ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 1-ին: Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։
11:19 • 05.11.24Գերմանիայում չեն կարողանում գտնել հաջողակին, որը վիճակախաղով 1,1 մլն եվրո է շահել«Նման շահումով դուք կարող եք հանգիստ երազել ձեր հաջորդ արձակուրդի մասին։ Ես հաճույքով կհրավիրեմ հաղթողին Մագդեբուրգում գտնվող մեր գրասենյակ՝ անձամբ շնորհավորելու նրան»,- ասել է Lotto-ի գործադիր տնօրեն Ստեֆան Էբերտը:
11:18 • 05.11.24Սոցիալական արդարության ոլորտում ի հայտ եկող խնդիրների մեծ մասը կապված է կրթության որակի հետ. Նիկոլ ՓաշինյանՍոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի աջակցելու մարդկանց, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, արտադրողական ու մրցունակ
10:55 • 05.11.24Կրկնակի վրաերթ՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում․ հետիոտնին նախ հարվածել է «BMW»-ն, ապա՝ «Opel»-ըՏուժածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
10:29 • 05.11.24Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համարՀիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
10:24 • 05.11.24Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովըԳյուլիստանի պալատում գագաթնաժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 30 կրոնների ներկայացուցիչներ, հեղինակավոր կրոնական կենտրոնների ղեկավարներ՝ պատրիարքներ, Վատիկանի և Ալ-Ազհարի պաշտոնյաներ, ականավոր կրոնական և հասարակական գործիչներ, պետական, գիտական և կրոնական գործիչներ...
09:59 • 05.11.24«Opel»-ը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնինԵրևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:
09:58 • 05.11.24Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մահվան սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից. PoliticoԱյս մասին գրում է Politico թերթը՝ մանրամասնելով, որ նախորդ շաբաթ դեսպաններին ուղղարկված նամակը հայտնվել է թերթի տրամադրության տակ: Դրանում նշվում է, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է...
