Բարսելոնայի օդանավակայանում հեղեղների հետևանքով ավելի քան 100 չվերթ է չեղարկվել (լուսանկարներ, տեսանյութ)
Իսպանիան պատուհասած հեղեղների հետևանքով Բարսելոնայում ավելի քան 100 չվերթ է չեղարկվել: Նախօրեին հաղորդվել էր, որ Բարսելոնայի գլխավոր Josep Tarradellas Barcelona-El Prat օդանավակայանը ևս հեղեղվել է տեղատարափ անձրևների պատճառով:
Բարսելոնայում գործում է վտանգի բարձրագույն՝ կարմիր նախազգուշացում, մարդկանց կոչ է արվում չճանապարհորդել, եթե խիստ անհրաժեշտություն չկա, գրում է Daily Mail-ը:
Այս շաբաթ Իսպանիայում առաջացած սաստիկ հեղեղների հետևանքով զոհվել է 217 մարդ:














