Իրադարձային
-ից
-ը
17:05 • 01.11.24Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների արդյունավետ իրականացումըՆախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն:
16:53 • 01.11.24Իսպանիայում սաստիկ հեղեղների զոհերի թիվը հասել է 202-իՆախկինում գրանցվել էր մահվան 158 դեպք։ ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 250 մարդ համարվում է անհետ կորած։ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել։
16:21 • 01.11.24Արձանագրել ենք չվճարման դեպքեր, մեթոդներ կկիրառենք. Ավինյանը՝ միասնական տոմսային համակարգին անցնելու խնդիրների մասինՆա հավելեց, որ հունվարի 1-ից ունենալու ենք ամբողջական աշխատող միասնական տոմսային համակարգ և ավտոբուսի ներսում կանխիկ վճարումներ:
15:37 • 01.11.24Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացըՆույնիսկ եթե վկայականի վավերականության ժամկետն անցել է, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո, մինչև չդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
15:31 • 01.11.24Գառնիում ավտոմեքենա է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:31-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։
15:16 • 01.11.24Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին (լուսանկար, տեսանյութ)Բացման արարողությանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ-ի նախագահ Վասկեն Յակուբյանը և մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։
15:00 • 01.11.24Հայաստանի մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ. առողջապահության նախարարՓոփոխություն է արվել հացամթերքի մեջ, առավելությունը տրվելու է ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացաբուլկեղենին
14:59 • 01.11.24Հիմնանորոգվում է Ճամբարակի Թթուջուր բնակավայրը Բերդի տարածաշրջանի հետ կապող ճանապարհըԱյդ հատվածում իրականացվում են կողնակների լրացման, արգելափակոցների տեղադրման աշխատանքներ։
14:44 • 01.11.24Զանգվածային հրաձգություն՝ ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ. կան զոհեր, վիրավորներՕռլանդոյի ոստիկանապետ Էրիկ Սմիթը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ դեպքի վայրում ձերբակալվել է 17-ամյա կասկածյալ: Ոստիկանությունը հայտնել է, որ շարժառիթը դեռևս պարզված չէ: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ։
13:58 • 01.11.24Հավաստիացնում ենք՝ մինչև հաղթանակի օրը ամուր կկանգնենք մեր ռուս ընկերների կողքին. Հս. Կորեայի ԱԳ նախարարը՝ ԼավրովինԿԺԴՀ-ն չի կասկածում ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակի հարցում և ամուր կկանգնի ռուս ընկերների կողքին. այս մասին ասել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
13:48 • 01.11.24ՊՍԺ-ն ցմահ որակազրկել է անհաջող կատակ արած երկրպագուինՏեսանյութում երևում է, թե ինչպես է երկրպագուներից մեկը ողջունել ՊՍԺ-ի խաղացողներին և Լի Կան Ինի մոտենալու պահին բղավել՝ առաջ, իմ չինացի:
13:45 • 01.11.24Իսրայելը գտնվում է «պատրաստվածության բարձր մակարդակի վրա»՝ սպասելով Իրանի կողմից հավանական հարվածին. CNNՄերձավոր Արևելքում լարվածություն շարունակում է պահպանվել Իսրայելը գտնվում է «պատրաստվածության բարձր մակարդակի վրա»՝ սպասելով Իրանի կողմից հավանական հարվածին, CNNին ասել է իսրայելական ռազմական աղբյուրըՆախոր
13:10 • 01.11.24Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրովՈռոգման նպատակով այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խմ ջուր։
13:05 • 01.11.24Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, ապա՝ ևս 3-5 աստիճանովՆոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։
12:56 • 01.11.24ՆԳ նախարարը Կատարում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերելՊատվիրակության անդամները ծանոթացել են արագ արձագանքման, մոնիթորինգի ստորաբաժանումների, ինչպես նաև փրկարարների աշխատանքին, զրուցել են աշխատակիցների հետ:
