Իրադարձային
-ից
-ը
14:12 • 02.11.24Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆՑավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը
13:43 • 02.11.24«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարությունԼիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին:
13:40 • 02.11.24Գագիկ Ծառուկյանն Արամ Ա-ի հետ քննարկել է Լիբանանում ապրող հայերի անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունըՁեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ»,-գրել է նա:
13:32 • 02.11.24Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։
12:30 • 02.11.24Շիրակի մարզում ամուսինը պшտшնդ էր վերցրել կնոջըՈստիկաններն ու պարեկները շրջափակում են տունը և տևական ժամանակ բանակցություններ են վարում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում վնասազերծել Ս․ Բ․-ին։
12:25 • 02.11.24Նոյեմբերի 1-ին Երևանում տրանսպորտից օգտվեու համար հավաքագրվել է 31.678.200 դրամ. ԿոստանյանՄինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։
12:18 • 02.11.24Աշխարհի ամենամեծ կոկորդիլոսը սատկել էՆշվում է, որ մեկ տոննայից ավելի քաշ ունեցող Կասիուսը հոկտեմբերի 15-ից վատառողջ էր:
12:06 • 02.11.24Ղազախստանին առաջարկել են դառնալ ԲՐԻԿՍ-ի գործընկերԴեսպանը նշել է Ղազախստանի հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականությունը և Աստանայի ակտիվ դերը Կենտրոնական Եվրասիայում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։
11:55 • 02.11.24Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցերԱրամ Ա. Կաթողիկոսը մեծապես գնահատելով դատախազ Օկամպոյի օգնությունն Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը՝ հայտնեց, որ արդեն ինք վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է տանում՝ ի խնդիր Արցախի հայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման համար:
11:45 • 02.11.24Հրդեհ` Աքորի գյուղում. տանիքից և առաստաղից այրվել է մոտ 35 քմ հատվածԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
11:23 • 02.11.24Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումՆոյեմբերի 3-ին նորոգված Միածնաէջ Մայր Տաճարում, սրբազան Պատարագի արարողության ընթացքում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
09:14 • 02.11.241 զոհ, 1 վիրավոր. Ձորաղբյուր գյուղում բախվել են «Opel»-ը և «Moskvich»-ինՀրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23:24-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։
09:10 • 02.11.24ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:58 • 01.11.24Շաբաթական 9-10 վթար է գրանցվում պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ. Hetq.amՊատահարներից 180-ը Երևանում է եղել, իսկ 296-ը՝ մարզերում։
23:25 • 01.11.24Շիրակում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներՎթարի հետևանքով Արամայիս Մ.-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Մելիք Մ.-ն և 50-ամյա Գոհար Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Գոհար Խ.-ի մահը։
