Իրադարձային
-ից
-ը
18:46 • 02.11.24Փրկարարներն օգնության են հասել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացունՓրկարարները Լ. Մ.-ին (ծնված 1985 թ․) փրկարարական ավտոմեքենայով իջեցրել (մոտ 2 կմ) և մոտեցրել են անձնական ավտոմեքենային։
18:28 • 02.11.24Երևանի դպրոցներից մեկում նռնակներ են հայտնաբերվելՊարզվել է, որ նռնակները մարտական են, սակրավորները զինամթերքը տեղափոխել են քննչական բաժին:
18:26 • 02.11.24Մեծ Մանթաշ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթՀրդեհը մեկուսացվել է ժամը 16:13-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ։
18:00 • 02.11.24Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» խորագրով համաժողովինՈրպես երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մանկական աշխատանքի վերացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ՝ Քայլաշ Սաթյարթին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է։
17:25 • 02.11.24«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Թել Ավիվի արվարձաններին․ կա 19 տուժածՆշվում է, որ գիշերը «հրթիռներ են արձակվել Թել Ավիվի արվարձանում գտնվող 8,200 ռազմական հետախուզական ստորաբաժանման Գլիլոտի բազայի ուղղությամբ»:
17:01 • 02.11.24Ջրհեղեղների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել․ Իսպանիայի վարչապետԿառավարությունը ևս 5,000 զինծառայող է գործուղում՝ օգնելու որոնել մարդկանց ու տարածք մաքրել, ի լրումն 2,500-ի, որոնք արդեն տեղակայվել են աղետի գոտում:
16:51 • 02.11.24Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանումՀրդեհը բռնկվել է տանիքի հատվածից։ Հրդեհի վայրում աշխատել են Ախալքալաքիի և Նինոծմինդայի հրշեջ ծառայությունները։ Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։
16:36 • 02.11.24Կադիրովը չեղարկել է Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներին գերի չվերցնելու հրամանըՆա այդ հրամանը տվել էր Գուդերմեսի հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա անօդաչու սարքի հարձակումից հետո։
16:29 • 02.11.24Բժշկության ոլորտում ՀՀ ձեռքբերումները պետք է արտահանվեն բժշկական զբոսաշրջության տեսքով․ Անահիտ ԱվանեսյանԲաց քննարկումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը` Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցության արդյունքում։
16:17 • 02.11.24ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակովՄի քանի շաբաթ շարունակ ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմերը կմարզվեն և գործողություններ կանցկացնեն դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։
15:59 • 02.11.24Լիոնի արվարձաններում անկարգnւթյnւնների ժամանակ ոստիկան է տուժելՆմանատիպ անկարգություններ տեղի են ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ այրվել էին մի քանի մեքենաներ և աղբամաններ։ Հետո բերման էին ենթարկել երեք հոգու, բոլորն էլ անչափահասներ։
15:33 • 02.11.24Կոտայքում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրաՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
15:26 • 02.11.24Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում․ Ավինյան (տեսանյութ)«Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- գրել է քաղաքապետը։
15:14 • 02.11.24Արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրավունք են վերապահում իրենց անունից խոսել. Արցախի ՄԻՊԱյդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։
14:34 • 02.11.24Սիսիան-Աղիտու ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «MAZ» բեռնատարը. կան տուժածներՊարզվել է, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ա․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա.):
