Իրադարձային
-ից
-ը
13:51 • 03.11.24Իսրայելը, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո, կարող է քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ներուժը վերացնելու ուղղությամբ. ՖիդանԻսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում կարող են ակտիվանալ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո. Իսրայելը կարող է փորձել ոչնչացնել Իրանի միջուկային ներուժը. այս մասին Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
12:49 • 03.11.24Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-իԱյսօր Իրանի հյուսիսում՝ Գարմսար քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 24ի, հայտնում է Tasnim գործակալությունը Գարմսարում տեղի ունեցած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 1
12:41 • 03.11.24Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են 2 Ford Tranist, 2 «Opel» և RenaultՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Պարեկները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
12:22 • 03.11.24Ռուս-ուկրաինական հակամարտnւթյան արդարացի լուծում պետք է գտնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում. Թուրքիայի ԱԳ նախարար«Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ: Մենք չենք հրաժարվում նրանց լսելուց։ Ընկերը միայն ճշմարտությունն է ասում, մենք այդպես էլ անում ենք: Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում», - ասել է Հաքան Ֆիդանը:
12:03 • 03.11.24Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ են անցկացնում Կասպից ծովումԱդրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում, հայտնում է Mehr գործակալությունը։ Զորավարժություններն անցկացվում են «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոս
11:25 • 03.11.24Արագածոտնում անչափահասները, անասուններն արածեցնելու հարցով վեճի ժամանակ, ծեծել են 78-ամյա հովվին, նրա որդուն և հրել, վայր գցել հովվի 76-ամյա կնոջըԱյժմ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ռ.Գ․-ին, Ա.Գ․-ին և Ռ.Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին:
10:57 • 03.11.24Իրանում ուժեղ երկրաշարժից տուժածներ կան (տեսանյութ)Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 05:16-ին: Օջախը գտնվել է Գերմսար քաղաքի մոտ՝ 11 կմ խորության վրա։
22:01 • 02.11.24Ինեկոբանկի ղեկավարությունն իրեն թույլ է տվել մտնել քաղաքականության մեջ և բանկը վերածել գործիքի. Վահագն ՉախալյանInecobank-ի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը, խորհրդի անդամներ Կարեն Սաֆարյանը, Աշոտ Ավետիսյանը, Արեն Նալթակյանը և «անկախ» անդամ Դմիտրո Տոլստիկը չեն կարողանալու ստվերում մնալով բանկը դարձնել ճնշման գործիք։
21:00 • 02.11.24ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է 72 մլն քաղաքացիԱմենաշատ վաղաժամ քվեարկություն ունեցող նահանգների ցուցակը գլխավորում է Տեխասը: Նրան հաջորդում են Ֆլորիդան, Կալիֆոռնիան, Հյուսիսային Կարոլինան և Ջորջիան:
20:40 • 02.11.24ԱՄՆ քաղաքացին 2 տարի շարունակ Ռուսաստանին գաղտնի տեղեկատվnւթյnւն է փnխանցել Ուկրաինայի վերաբերյալԱսուլիսի ժամանակ նա, մասնավորապես, ասել է, որ Մոսկվա տեղափոխվելն իր ցանկությունն է եղել, իսկ մինչ այս կատարած գործողությունները՝ սեփական նախաձեռնությունը։ Նա մանրամասնել է նաև, որ 2022-ին Ուկրաինա է եկել Լեհաստանից, որտեղ միսիոներ էր։
20:31 • 02.11.24Վեհափառն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավորներինՀանդիպմանը ներկա էր նաև Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։
19:59 • 02.11.24Հրդեհ՝ Սյունիքում․ հրշեջներին հաջողվեց կանխել կրակի տարածումը դեպի անտառՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է անտառամերձ հատվածում, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ:
19:50 • 02.11.24Բելառուսը հացի երկիր և խաղաղության տարածք է․ Լուկաշենկոելառուսի նախագահի խոսքով՝ իր երկրիրը «կայունության և անվտանգության բռնապետություն» է։ Նա նշել է, որ օտարերկրացիները հաճույքով են գնում Բելառուս և ընդգծում են երկրի մաքրությունը, անվտանգությունն ու հարմարավետությունը:
19:39 • 02.11.24Հրդեհ՝ Մարտունիում․ այրվել է մոտ 60 հա խոտածածկույթՀրդեհը մեկուսացվել է ժամը 18։24-ին, մարվել՝ 18։35-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ. փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 25 հա տարածքում։
19:27 • 02.11.24Վիճարկվում է Արցախի բնակչության կուտակած գումարները ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը․ ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմել է Սահմանադրական դատարանՎիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։
