Իրադարձային
-ից
-ը
21:17 • 27.08.26Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում բшխվել են «Opel Astra»-ն և «Ford Fusion»-ը․ կա վիրшվորՎթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
20:09 • 27.08.26Եղեգնաձորում բшխվել են «Opel Zafira»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
19:16 • 27.08.26Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իԿան նաև «սուպերմիլիարդատերեր», որոնց կարողությունը գնահատվում է ավելի քան 50 միլիարդ դոլար։
17:32 • 27.08.26ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծըՆախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 33 պատգամավոր։
17:25 • 27.08.26Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
17:12 • 27.08.26Նախագահն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներինՀանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը նախագահին ներկայացրել է առաջիկա Համահայկական խաղերին ընդառաջ Կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, նախատեսվող նախաձեռնություններն ու ծրագրերը։
16:07 • 27.08.26Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին հրավիրել է COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովինՎրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է։
16:00 • 27.08.26Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառըՄասնավորապես` Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկից մինչև Արամի փողոց 7 հասցե կարգելվի փոխադրամիջոցների կանգառը և կգործի տարհանիչը:
15:55 • 27.08.26Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհըՀրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 14։35-ին:
15:33 • 27.08.26Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովՔամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։
15:20 • 27.08.26Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը (Տեր Թադեն) ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից. Hetq.amՄայր Աթոռը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և կնոջը վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, ինչպես նաև՝ նրանց վտարել բնակարանից:
15:11 • 27.08.26Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածըԵրթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն:
14:50 • 27.08.26«Հորիզոն» ճամբար․ Viva-ի ներդրումը պատանիների հմտությունների զարգացման գործում (տեսանյութ, լուսանկարներ)Պատանիների զարգացման, կրթության և համայնքային ներգրավվածության խթանմանն ուղղված այս կարևոր նախաձեռնության կողքին է նաև Viva-ն։
13:41 • 27.08.26Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքիցԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետները վերադասի առաջարկությամբ և սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից:
13:28 • 27.08.26«Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվելՄինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են «Մաքուր երկաթ»-ի աշխատակիցները։
