Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում բшխվել են «Opel Astra»-ն և «Ford Fusion»-ը․ կա վիրшվոր

21:17 • 27.08.26

Օգոստոսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։