Իրադարձային
-ից
-ը
16:46 • 05.10.24ՃՏՊ՝ Խաշթառակ գյուղում․ կա տուժածՊարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ) և գլորվել ձորը:
16:24 • 05.10.24Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 500 հազար դրամԴռան ապակին կոտրելու միջոցով, Դրոյի փողոցի 13 հասցեի մոտ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 2 մլն 500 հազար դրամ գումար և անլար ականջակալ:
16:12 • 05.10.24Թաիլանդում թայֆունի հետևանքով 30 փիղ մնացել է հեղեղման տակՇուրջ 100 փիղ տարհանվել է, 30-ին դուրս բերել չի հաջողվել։
15:54 • 05.10.24«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով. «Al Arabiya»Ուրբաթ օրվանից հետո Հաշեմ Սաֆիեդդինի հետ կապը կորել է:
15:44 • 05.10.24Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՓրկարարներն Ա․ Գ․-ին (ծնված 1968 թ․) ամենագնացով մոտ 5 կմ իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
14:17 • 05.10.24«Անթերիս» ընկերությունը ոլորտում դեմփինգային քաղաքականություն է վարում. ահազանգում են ոլորտի ներկայացուցիչներըԽնդրի առնչությամբ Tert.am-ը կդիմի պատկան կառույցներին՝ պարզելու արդյոք շուկայում մենաշնորհ հաստատելու խնդիր կա այստեղ, և արդյոք նշված քայլերն իրոք դեմփինգ են ենթադրում:
14:11 • 05.10.24Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՔամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վրկ արագությամբ։
13:33 • 05.10.24Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են մեքենաներ. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՎթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
13:02 • 05.10.24Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերՍտորագրելով համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են առավել մեծ ուշադրություն դարձնել գիտակրթական ոլորտում կապերի ամրապնդման վրա։
11:41 • 05.10.24Երևան-Արմավիր ճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարումՎթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են բավարար։
11:26 • 05.10.24Պետք է ունենանք պետությունը սիրող երիտասարդություն, որի ձևավորման «բեռը» դրված է ուսուցիչների ուսերին. ՀՀ իշխանությունը կանգնած են ձեր կողքին. ՍիմոնյանՈւսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց:
10:55 • 05.10.24Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊԱվարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը։
10:36 • 05.10.24Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ. ԱվինյանԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեղադրելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ուսուցիչների լուսանկարները:
10:31 • 05.10.24Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանումԻրերի խուզարկությունից հետո Հայրունիսա Գյուլը նկատել է, որ խուզարկություն անցած պայուսակից 3 ծրար բացակայում է։

