Իրադարձային
-ից
-ը
18:09 • 04.10.24Կոմիտասի պողոտայում կկատարվի երթևեկության փոփոխությունԿոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
17:04 • 04.10.24Եթե Լեհաստանը փորձի գրավել Ուկրաինայի արևմուտքը, մենք կօգնենք ուկրաինացիներին, որովհետև հասկանում ենք՝ հաջորդը մենք ենք լինելու. Լուկաշենկո«Լեհերը ցանկանում են ձեռք գցել արևմտյան Բելառուսին, ինչպես նաև արևմտյան Ուկրաինային ու այնտեղ գերիշխել: Մեզ համար դա անընդունելի է: Եթե լեհերը մտնեն Ուկրաինա և փորձեն գրավել արևմտյան մասը, մենք կաջակցենք ուկրաինացիներին, որովհետև մենք հասկանում ենք, որ հաջորդը մենք ենք լինելու»,- ասել է
17:04 • 04.10.24Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի աշխատանքներն իրականացվում են ռոտացիոն սկզբունքով․ ՊԵԿԿոմիտեի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ։
16:58 • 04.10.24Դավթաշենում 45 բարդին կտրողին պատվիրատուն վճարել է 15 հազար դրամՊարզվել է նաև, որ ընդհանուր վնասը կազմում է 1 մլն 600 հազար դրամ:
16:15 • 04.10.24Նասրալլահը, Իսրայելի սպառնալիքների պատճառով, կուղարկավորվի գաղտնի վայրում. «Հեզբոլլահ»-ի աղբյուրԼիբանանյան «Հեզբոլլահ» շարժման նախկին առաջնորդ Հասան Նասրալլահը ժամանակավորապես կուղարկավորվի «անհայտ վայրում», հայտնել է շարժմանը մոտ կանգած աղբյուրը:
16:12 • 04.10.24Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆԱռաջնահերթություն է տրվում ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել
15:57 • 04.10.24ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանքՎարժանքը միտված էր դիտարկելու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և արձագանքման մեխանիզմները: Այն աննախադեպ էր ՀՀ համար ինչպես ընդգրկված կառույցների քանակով, այնպես էլ ընդգրկման աշխարհագրությամբ:
15:44 • 04.10.24ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կան հարյուրավոր անհետ կորածներԶոհվածների կեսից ավելին գրանցվել է Հյուսիսային Կարոլինան նահանգում: Հարյուրավոր մարդիկ դեռ անհետ կորած են համարվում։ Ավելի քան 750,000 տներ դեռևս հոսանքազրկված են, շատ ճանապարհներ մնում են փակ, ինչը թույլ չի տալիս օգնություն ուղարկել տուժած շրջաններ:
15:34 • 04.10.24Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցումՄասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
13:57 • 04.10.24Նոր Կյանք-Տափերական ճանապարհին բախվել է 3 մեքենա. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓրկարարները հոսանքազրկել են «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
13:47 • 04.10.24Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՄարզերում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ։
13:42 • 04.10.24Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում (լուսանկարներ)Սա երկարաժամկետ նախագիծ է, որը ուղղված է ընկերության շարժական ցանցի արդիականացմանը Հայաստանի բոլոր մարզերում։
13:33 • 04.10.24Քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման հնարավորություններըՀայկական կողմը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ:
13:32 • 04.10.24Պուտինն իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ ղեկավարների հետ. Կրեմլ«Առանձնապես տոնական բան չի լինի: Օրվա առաջին կեսն աշխատանքային հանդիպումներ կլինեն՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն նախագահի հետ։ Մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հաջորդ շաբաթ լինելու է ԱՊՀ երկրների ղեկավարների լիաֆորմատ հանդիպում»,- նշել է պաշտոնյան։
13:12 • 04.10.24Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը 1,9 մլն դոլարի պայմանագիր է կնքել ԿԳՄՍՆ-ի հետ. ՀետքՀայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման նախագիծը կազմվել էր դեռևս 2021 թվականին, Կառավարությունը հատկացրել էր անհրաժեշտ գումարը, սակայն մրցույթն անցկացվել է այս տարի:
