Իրադարձային
-ից
-ը
09:33 • 02.10.24Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակած հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանում, կան վիրավորներ«Հրթիռների որոշ մասեր ընկել են Հորդանանի տարբեր շրջաններում։ Զոհեր չկան, սակայն երեք վիրավոր կա։ Նրանց վնասվածքներն աննշան են», - ասել է նախարարը:
08:19 • 02.10.24ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:07 • 02.10.24Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտումԵրկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։
23:54 • 01.10.24ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։
23:37 • 01.10.24Երևանում պարտքերի պատճառով 29-ամյա տղամարդուն սեփական ավտոմեքենայով առևանգել ենՈստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 4-ին Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Ս․-ն պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ինքը պետք է ապահովի ապակյա փաթեթներ, որի համար իրեն վճարել են 455 հազար դրամ:
23:20 • 01.10.24Իրանում բոլոր թռիչքները չեղյալ են հայտարարվելԲոլոր թռիչքները չեղյալ են հայտարարվում մինչև վաղը՝ հոկտեմբերի 2-ը, ժամը 10-ը: Այս ամսին հաղորդագրություն է տարածել Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:
23:04 • 01.10.24Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Տաճարում Սուրբ Պատարագ է մատուցելՍրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։
22:58 • 01.10.24Փաշինյանը քննարկել է արդարադատության նախարարի թեկնածուների հարցըՔննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։ Մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ:
22:50 • 01.10.24Արմավիրում անասնագոմի տանիքը փլուզվել է. կենդանիներին վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմիցՊարզվել է, որ անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով 2 անասուն սատկել է, իսկ մի քանի խոշոր եղջերավոր անասունների գյուղացիները, փրկարարներն ու պարեկները վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմից։
22:33 • 01.10.24Իսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան«Վիրավորներ կան Թել Ավիվում, ովքեր ենթարկվել են ահաբեկչական հարձակումների։ Նրանց վրա հարձակվել են ավտոմատներով զինված անձինք։ Վեց հոգի ծանր վիրավորվել են, երկուսը՝ թեթև»,- մանրամասնեց Չերնամորյանը:
22:25 • 01.10.24Երևանը ևս նախաձեռնել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրեր. Ավինյանն այցելել է Հռոմի երթևեկության կառավարման կենտրոնԿենտրոն այցի ընթացքում երևանյան պատվիրակությանն են ներկայացվել Հռոմի երթևեկության կառավարման մշակված լուծումներն ու ոլորտի զարգացման քաղաքականությունը:
21:51 • 01.10.24Իսրայելի իշխանությունները երկրի բնակիչներին թույլ են տվել դուրս գալ ռմբապաստարաններից«Դուք պետք է շարունակեք ենթարկվել թիկունքի հրամանատարության հրահանգներին», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
20:53 • 01.10.24Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲԻսրայելում ամբողջ երկրով հայտարարվել է տագնապային դրություն։ Բոլոր քաղաքացիներին խնդրում են անհապաղ գնալ ռմբապաստարաններ:
20:36 • 01.10.24Ահաբեկչություն՝ Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՀաղորդվում է, որ ահաբեկիչները իջել են տրամվայից և սկսել կրակել ավտոբուսի կանգառում սպասող ուղևորների վրա։

